Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքները 23.01.2018
Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի տարեկան գործունեության հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը,...

Ալեքս Սահակյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարի հաղթող 19.01.2018
Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարում Սյունիքը ներկայացնող 11-ամյա Ալեքս Սահակյանին, ով մինչև 12 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Վահե Հակոբյանը շնորհավորել է շախմատիստին, նրան մաղթել նոր հաղթանակներ: <<Ուրախ եմ, որ Սյունիքում կան պատանիներ, ովքեր հետաքրքրված են շախմատով և արդեն այս տարիքում հաջողության հասնելու համար մեծ կամք ու ձգտում ունեն>>,- նշել է Վահե Հակոբյանը՝...

Սյունիքում մեկնարկել է ձմեռային զորակոչը 12.01.2018
ՀՀ Սյունիքի մարզում հունվարի 12-ից մեկնարկել է ձմեռային զորակոչը: Մարզում պարտադիր զինծառայության զորակոչվող զինակոչիկների առաջին զորակոչը տեղի է ունեցել քաղաքային համայնքների հուշահամալիրներում: Զորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որին մասնակցել և բարեմաղթանքի ելույթներ են ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ:...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2017 թվականի դեկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ է ստացել 2364 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ է ստացել 1023 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 159 ընտանիքի, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 12 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն չի վճարվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 12...

Տեղեկատվություն՝ մարզում դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 09.01.2018
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններից հավաքագրված 2017 թվականի դեկտեմբեր ամս ին ծնված երեխաների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն . հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ...

Ամանորյա նվերներ՝ Կապանի բժշկական կենտրոնում ծնված նորածիններին 08.01.2018
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը հունվարի 3-ին այցելել է Կապանի բժշկական կենտրոն: Ռ. Սարգսյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է տոնական օրերին բժշկական կենտրոնում ծնված երեխաների մայրերին՝ Ամանորի ու փոքրիկների լույս աշխարհ գալու կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել: Նորածինները մարզի ղեկավարի կողմից ստացան նաև նվերներ: Հավելենք, որ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններում 2018 թվականի հունվարի 1-7-ն...


