Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 18.05.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 17-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի Ձորք թաղամաս` ծանոթանալու թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքում գտնվող վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքներին: Կամրջի նորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին անցած տարվա նոյեմբեր ամսից, արդեն ավարտին են մոտենում: Ներկայումս ընթանում են լուսավորության անցկացման և արտաքին տեսքի հետ կապված մի շարք աշխատանքներ:
ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 18.05.2016
Ըստ ՀՀ ԱԻՆ <<Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն>> ՊՈԱԿ տեղեկագրի` մայիսի 19-20-ին, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ Սյունիքի մարզի շրջանների մեծ մասում, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի...
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ-ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ 17.05.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է արցախյան ազատամարտում զոհված Կապանի Բաղաբերդ թաղամասի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար-աղբյուրի վերաբացման արարողությանը:Հուշատախտակին ինը հերոս անունների կողքին ավելացավ ևս մեկ` քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված Արմեն Գասպարյանի (Մակիչ) անունը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կապանցիներ: Կատարվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ...
ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը ընտանիքի միջազգային օրվա առիթով այցելել են մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հաշվառված նպաստառու բազմազավակ ընտանիքներին: Վիկտորյա Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից տասներկու ընտանիքների դրամական աջակցություն ու նվերներ է հանձնել, շնորհավորել նրանց օրվա...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Գորիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված նորակառույց հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և մեր նորօրյա...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ 09.05.2016
Այսօր Սյունիքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին...