Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել Է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարական ծառայության վարչություն: Վահե Հակոբյանը շնորհավորել է ծառայության աշխատակիցներին փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անվտանգ ծառայություն: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծառայության աշխատակցիներին օրերս <<Խուստուփ>> արգելավայրում բռնկված հրդեհին օպերատիվ կերպով արձագանքելու և հրդեհի տարածումը կանխելու համար...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ(տեսանյութ) 07.09.2017
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այց կատարեց Սիսիանի տարածաշրջան: Վահե Հակոբյանի առաջին կանգառը Նորավան համայնքն էր, որտեղ մարզի ղեկավարը մասնակցել է համայնքի նախակրթարանի հանդիսավոր բացմանը: 20 տարվա ընդմիջումից հետո նախակրթարանն իր դռներն է բացել 28 փոքրիկների առջև: Նորաբաց նախակրթարանի կարմիր ժապավենը կտրեցին մարզպետ Վահե Հակոբյանը և համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը: Վահե Հակոբյանը շնորհավորել է նորավանցիներին նախակրթարանի բացման կապակցությամբ՝ իր...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՈՒՄ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.09.2017
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններից հավաքագրված օգոստոս ամսվա ծնունդների վերաբերյալ տեղեկատվություն. հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ որից տղաներ...

ՉԻՆԱԿԱՆ AVIK INTERNATIONAL ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷԻՆ 05.09.2017
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիք ժամանած AVIK International միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Ս. Աղաբեկյանը, <<Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն>> ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների ինժեներ Արթուր Սանոյանը: Վարդան...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ 04.09.2017
Մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց է կատարել Գորիսի տարածաշրջան: Մարզպետի առաջին կանգառը Խնձորեսկի միջնակարգ դպրոցն էր. մարզի ղեկավարը նախ շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, այնուհետև դպրոցի տնօրեն Վ.Բալայանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի մասնաշենքով՝ ծանոթացել շենքային պայմաններին, առկա խնդիրներին ու կրթական ծրագրերին: Մատնանշելով առկա խնդիրները, տնօրեն Վ. Բալայանն առաջնային համարեց ֆիզիկայի լաբորատորիայի...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 04.09.2017
Օգոստոսի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 89 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հիսունինը, աշխատանքի տեղավորման՝ քսանինը, առողջարանային ուղեգիր հատկացնելու և տարածքը վաճառելու մասին` մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից հիսունյոթին տրվել է դրական լուծում, երկուսը` մերժվել է: Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին հինգ դիմումի, քսանչորս...


