Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համայնքապետարանների ներկայացուցիչների հետ քննարկել է պետական աջակցության ծրագրով մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուների վճարման դիմաց կուտակված պարտքերի հետ կապված հարցեր: Քննարկմանը որոշում է կայացվել աջակցել գյուղական համայնքներին և մինչև 2016 թվականի վերջը մարել 2012 թվականի պարտքը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին: Հիշեցնենք, որ 2012 թվականի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ շուկայականից էժան գներով Սյունիքի մարզին...

ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ 29.11.2016
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում նոյեմբերի 24-ին կայացավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին ՀՀ Սյունիքի մարզի տարբեր համայնքներից ընտրված և լավագույն ճանաչված 6 դպրոցահասակ ասմունքողներ: Այս տարվա մրցույթ-փառատոնի ծրագրում ընդգրկված էր բանաստեղծներ Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի ստեղծագործությունները: Փառոտոնի եզրափակիչ փուլում Սյունիքը ներկայացնող դպրոցակններից 3-ը իրավունք ստացան մասնակցելու...

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՍՅՈՒՆԻՔ 28.11.2016
Նոյեմբերի 28-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նախարարի այցը մեկնարկեց ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետի անունից ողջունելով նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, ներկայացրել է մարզում ֆիզիկական կուլտուրայի ոլորտում առկա իրավիճակը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց դպրոցների մարզադահլիճների շենքային պայմանների...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ 24.11.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 23-ին ճանաչողական այցով Մեղրի համայնքում էր: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետն այցելել է << Մեղրիի տարածաշրջանային բժկական կենտրոն>> ՓԲԸ: Վահե Հակոբյանն առողջապահության ոլորտի պատասխանատուների և բուժհաստատության ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել նորակառույց շենքի պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ:...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզպետարան և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> համագործակցության հնարավորությունները: Կոմբինատի ղեկավարները ներկայացրեցին ընկերության կողմից առաջիկայում մարզում իրականացվելիք սոցիալական ծրագրերի ուղղություններն ու բնագավառները: Հանդիպման ավարտին կոմբինատի ներկայացուցիչները տեղեկացրին,...

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 18-ին անկացված հանրային քննարկման թեման <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք- Տրանշ 4` Սիսիան-Քաջարան հատվածի>> նախագիծն էր, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, քաղաքային և գյուղական համայնքների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ: Քննակման ընթացքում անդրադարձ է կատարվել <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք-Տրանշ 4՝...