Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՍՅՈՒՆԻՔ 28.11.2016
Նոյեմբերի 28-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նախարարի այցը մեկնարկեց ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետի անունից ողջունելով նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, ներկայացրել է մարզում ֆիզիկական կուլտուրայի ոլորտում առկա իրավիճակը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց դպրոցների մարզադահլիճների շենքային պայմանների...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ 24.11.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 23-ին ճանաչողական այցով Մեղրի համայնքում էր: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետն այցելել է << Մեղրիի տարածաշրջանային բժկական կենտրոն>> ՓԲԸ: Վահե Հակոբյանն առողջապահության ոլորտի պատասխանատուների և բուժհաստատության ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել նորակառույց շենքի պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ:...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզպետարան և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> համագործակցության հնարավորությունները: Կոմբինատի ղեկավարները ներկայացրեցին ընկերության կողմից առաջիկայում մարզում իրականացվելիք սոցիալական ծրագրերի ուղղություններն ու բնագավառները: Հանդիպման ավարտին կոմբինատի ներկայացուցիչները տեղեկացրին,...

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 18-ին անկացված հանրային քննարկման թեման <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք- Տրանշ 4` Սիսիան-Քաջարան հատվածի>> նախագիծն էր, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, քաղաքային և գյուղական համայնքների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ: Քննակման ընթացքում անդրադարձ է կատարվել <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք-Տրանշ 4՝...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ 19.11.2016
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ, այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի Սիսիան քաղաքի Սպանդարյան 16 հասցեում գտնվող նշանավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի և հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու շենքի՝ վերջերս սկսված հիմնանորոգման աշխատանքներին, որն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող <<Նորոգշին (Նոր բակ)>>...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ 19.11.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում քաղաքային համայնքի աշխատակազմին ներկայացրեց Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանին: Մինչ այդ, մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է Սիսիան քաղաքի մուտքի մոտ օրերս տեղադրված Սիսիանի անունը կրող վահանակի լույսերը վառելու արարողությանը և քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Խոսելով նորընտիր համայնքապետի՝ արդեն իսկ կատարած աշխատանքների մասին, մարզպետը գոհունակությամբ...