Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 13.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանի ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի հետ այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության Կապանի բարեգործական ճաշարան: Վ. Դավթյանը շրջել և ծանոթացել է ճաշարանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել ճաշացանկով, զրուցել շահառուների հետ: Բարեգործական ճաշարանի...

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 08.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Այցի շրջանակներում մարզի ղեկավարը եղավ տարածաշրջանի մի շարք կրթական ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Մարզպետը Մեղրիի ու Ագարակի քաղաքապետեր Արշավիր Հովհաննիսյանի և Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ նախ այցելեց Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց, ուր տնօրեն Սիմոն Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի մասնաշենքի տարածքում, ծանոթացել պետական բյուջեով անցյալ տարվանից մեկնարկած դպրոցի...

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 08.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետարանում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Խորհրդի նիստին մշտական հանձնաժողի անդամներից բացի, ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վ. Դավթյանը, Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ:...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ում ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿԻՆ 06.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով հյուրին` մարզպետ Ս. Խաչատրյանը բարձր է գնահատել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի հետ տնտեսական կապերի ակտիվացմանն ու տարածքային համագործակցության ամրապնդմանն ուղղված կառուցողական մոտեցումները: Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար, և նշել, որ առաջին անգամ է Սյունիքում ու տպավորված...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Կապանի Բաղաբերդ թաղամասում մասնակցել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության հենակետի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը, ՀՀ Սյունիքի մարզի դատախազ Վ. Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ուժային կառույցների...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի նստավայրում ընդունել է մարզի ականապատ տարածքների Սրաշեն, Շիկահող, Եղվարդ և Դավիթ Բեկ համայնքների երեխաներին, ովքեր Հայաստանի և Խորվաթիայի ականազերծման կենտոնների նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-12-ը իրենց հանգիստն են անցկացնելու Խորվաթիայի Ադրիատիկ ծովի ափում գտնվող վերականգնողական ճամբարում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, <<Հումանիտար ականազերծման և փորձագիտական...