Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.07.2015

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ <<ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 16.07.2015

   Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում գործող <<Պահպանվող տարածքների աջակցություն>> ծրագրի /GITEC/ ղեկավար Գեվին Բելլին:    Անցկացվեց աշխատանքային քննարկում` պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացման, դրանց մոտ գտնվող գյուղական համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հարցերի շուրջ: Ներկա էին մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, ծրագրի ղեկավարի ազգային...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  ՀԱՆԴԻՊՈՒՄ  ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.07.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է > հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանին, կազմակերպության իրավաբանական բաժնի պետ Ս. Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը, մարզպետի օգնական Վ. Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԲԱՑՈՒՄ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԲԱՑՈՒՄ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 10.07.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Գորիսի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը: Ներկա էին մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Ա. Ծատրյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ պրոֆեսոր` Գ. Պապիկյանը, Գորիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը:

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏ  ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ  /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 10.07.2015

2015թ հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները և քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 30.06.2015

Հունիսի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 35 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, շենքի տանիքի վերանորոգման և բնակարանի սեփականաշնորհման հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանութին տրվել է դրական լուծում, մեկը՝ ուսումնասիրության ընթացքում է: Բավարարվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37