Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 16.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, Ռազմավարական Զարգացման Գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 15.05.2015

Սիրելի' սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ այնպիսի նվիրական տոնի առիթով, ինչպիսին ընտանիքի օրն է: Ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Այն մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ազգի բարեկեցությունը:

ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՎ 3 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ

ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՎ 3 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ 15.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետարանի դահլիճում հանդիպել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների N 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներին և նրանց հանձնել բնակարանի սեփականության իրավունքի վկայագրերը: ՀՀ կառավարության որոշումով 2014 թվականին կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով Սյունիքի մարզպետարանը ձեռք է բերել նշված հանրակացարանային տարածքը և նվիրաբերել այդտեղ արդեն տասը տարի բնակվող քաղաքացիներին:

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 14.05.2015

Մայիսի 13-ին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը մասնակցել է Սրաշեն համայնքի ականազերծված տարածքների պաշտոնապես Սյունիքի մարզպետարանին հանձնման արարողությանը:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 09.05.2015

Այսօր մարզկենտրոն Կապանում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ներկա էին գեներալ-մայոր Վ. Հայրապետյանը, Սյունիքի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը, գնդապետ Ս.Պողոսյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, մարզպետի տեղակալներ Վ.Գրիգորյանը, Վ.Դավթյանը, խորհրդական Վ. Հովհաննիսյանը, օգնականներ Վ.Դավթյանը, Զ. Նիկողոսյանը, մարզպետարանի ողջ աշխատակազմը, զինվորականներ, հայրենական պատերազմի վետերաններ, երկրապահ կամավորականներ, քաղաքացիներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 08.05.2015

Սիրելիՙ սյունեցիներ, Հպարտությամբ ու առանձնակի սիրով շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար թանկ է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով և Շուշիի փառապանծ ազատագրմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24