Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 08.07.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը շնորհավորեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Արմեն Թադևոսյանին՝ պատասխանատու պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: Ծառայությունը մինչ նոր՝ մարզկենտրոնի Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շրջայց են կատարել նորաբաց շենքում, այցելել...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 07.07.2016
2016 թվականի հուլիսի 13-ին ժամը 11-ին Գորիս քաղաքում՝ քաղաքապետարանի թիվ 2 վարչական շենքում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում :

ՕԾՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ 07.07.2016
Հուլիսի 5-ը Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում նշանավորվեց օծման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր և այլոք: Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։ Օծումից հետո շնորհավորանքի ու օրհնանքի խոսքեր հղվեցին գյուղի բնակիչներին ու հյուրերին:...

ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ <<ՎԱՐԴԱՎԱՌ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ 06.07.2016
Հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում արդեն 3-րդ տարին է անցկացվում է <<Վարդավառ>> միջազգային փառատոնը, որին մասնակցեցին և հավուր պատշաճի մարզը ներկայացրեցին սյունեցի երիտասարդները: Տոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից: Փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը մարզը ներկայացել էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվել էին սյունյաց բնաշխարհը պատկերող կտավներ, ձեռագործ իրեր,...

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 06.07.2016
ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 5-ին մեկնարկել է ամառային զորակոչը:Ավանդույթի համաձայն՝ մարզային և քաղաքային իշխանությունների, տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչների ուղեկցությամբ զինակոչիկներն այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի են ունեցել բարեմաղթանքի միտինգներ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների...


