Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների մասին. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2440 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1083 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 173 ընտանիքների, 4.Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ չի վճարվել, 5. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 18 երեխա, 6.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 7. Ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն չի վճարվել, 8. Ավանդի...

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ 01.06.2016
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ Կապանում ներկա է գտնվել երեխաների օրվան նվիրված միջոցառումներին: Տոնի առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքը երեխաներին փոխանցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը: Օրվա կապակցությամբ մարզպետի կողմից...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2016
Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով: Այս օրը ավելի մեծ խորհուրդ ունի մեծերիս համար. հայ մարդը բոլոր ժամանակներում էլ ընտանիքի ու երեխաների նկատմամբ ցուցաբերել է առանձնահատուկ հոգատարություն ու նվիրվածություն: Դուք մեզ համար ոչ միայն ուրախություն եք ու հպարտություն, այլև կյանքի իմաստ և մեր ապագան նախանշող փարոս: Մենք շատ ու շատ անելիքներ ու պարտականություններ ունենք ձեր նկատմամբ և անելու ենք հնարավորը, որպեսզի ձեր ապագան լինի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 31.05.2016
Մայիսի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 33 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քսաներեք, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու հարցով՝ երեք քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսաներկուսին տրվել է դրական լուծում, մեկ դիմում ուսումնասիրման փուլում է: Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժումն իրականացնելու մասին...
Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը: Մրցույթն անցկացվեց հինգ մարզաձևերից համայնքային փուլում առաջին տեղ զբաղեցրած նախակրթարանների միջև: Մրցումներում առաջին տեղ զբաղեցրեց Գորիսի թիվ 2, երկրորդ տեղում` Քաջարանի ԶՊՄԿ-ի թիվ 1, երրորդ տեղում` Կապանի թիվ 1 նախակրթարանները: Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ստացան դրամական...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 28.05.2016
Այսօր՝ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Թադևոսյանը, ՀՅԴ Կապանի <<Արամ Մանուկյան>> կոմիտեության անդամներ ու բազմաթիվ քաղաքացիներ ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն և իրենց հարգանքի տուրքը մատուցել: Հանրապետության տոնի առիթով...


