Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ. Հակոբյանը ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ մասնակցել է քանթրի երաժշտության բացօթյա համերգին

Վ. Հակոբյանը ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ մասնակցել է քանթրի երաժշտության բացօթյա համերգին 05.05.2014

Մայիսի 3-ի երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի հետ մասնակցել է Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված <<Իմեջին բենդ>> խմբի բացօթյա համերգին: Վահե Հակոբյանը դեսպանին ներկայացրել է նաև մարզկենտրոնում իրականացվող խոշոր ծրագրերն ու անելիքները։ Հայաստանում ամերիկյան մշակութային բազմազանությունը...

Մարզպետ Վ. Հակոբյանը Տաթևում մասնակցել է <<Ոչխարների խուզում>> փառատոնին

Մարզպետ Վ. Հակոբյանը Տաթևում մասնակցել է <<Ոչխարների խուզում>> փառատոնին 05.05.2014

Մայիսի 3-ին, Տաթևի հովտում` <<ՏաԹևեր>>ճոպանուղու <<Հալիձոր>> կայանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Ոչխարների խուզում» փառատոնը, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Փառատոնի նախաձեռնությունը <<Տաթևի վերածնունդ>> և <<Հայրենիքի զարգացման նախաձեռնություն>> հիմնադրամներինն էր, և այն...

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում 30.04.2014

Ապրիլի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 31 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսան, աշխատանքի տեղավորման՝ ութ, հրդեհված բնակարանի վերանորոգման, մենահամերգ կազմակերպելու և շենքի գազաֆիկացման համար՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության քսան դիմումներից տասնչորսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է չորսը, երկուսը՝ մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով ութ դիմումները...

Պարի միջազգային օրը նշվեց տոնական համերգով

Պարի միջազգային օրը նշվեց տոնական համերգով 30.04.2014

Կապանի մշակույթի կենտրոնում ապրիլի 29-ին տոնական մեծ համերգով նշվեց Պարի միջազգային օրը: Միջոցառումը մեկնարկեց մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում, որտեղ ազգային շուրջպար բռնեցին պարային խմբերը, որից հետո, մասնագիտական տոնի առիթով բեմահարթակ բարձրացան և գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Կապանի արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնի, արվեստի մանկական դպրոցի, մանակապատանեկան ստեղծագործության և մշակույթի կենտրոնների պարային համույթները՝ ներկայացնելով հայկական և այլ ազգերի պարեր: Տոնի...

 Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Արցախում հանդիպել է <<Երիտասարդական հավաքի>> մասնակիցների հետ

Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Արցախում հանդիպել է <<Երիտասարդական հավաքի>> մասնակիցների հետ 26.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ, որտեղ հանդիպել է > մասնակիցների հետ: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին Սյունիքը և Արցախը: Արցախի պատվիրակության կազմում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորեց նման հանդիպումներն ու շփումները և առաջարկեց նույն ձևաչափով հանդիպում անցկացնել նաև Սյունիքում:

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Գորիսի պետական համալսարանի միջոցառմանը

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Գորիսի պետական համալսարանի միջոցառմանը 25.04.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ, Գորիսի պետական համալսարանի(ԳՊՀ) կառավարման խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ԲՈՒՀ-ի ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը: Ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն. Ոսկանյանը, > ԲԲԸ գործադիր տնօրեն, ԳՊՀ կառավարման խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև Գորիս քաղաքի խնդիրների վերհանմանը նվիրված մրցույթի արդյունքները: Մոտ մեկ ամիս առաջ ուսանողների և աշակերտների շրջանում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ՝ Գորիս քաղաքի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով: Բուհի 39 ուսանող ստացել են կրթաթոշակ, 61 դպրոցական` դրամական աջակցություն: Դրամական աջակցությունը և կրթաթոշակները տրամադրում է > հիմնադրամը՝ > ԲԲԸ-ի համաներդրմամբ: Նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդներին՝ մասնակցել համայնքային խնդիրների լուծմանը: Վերհանված խնդիրների, առաջարկների վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24