Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 13.05.2014

2014 թվականի մայիսի 15-ին ժամը 13.00-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` > բաժնի > ենթաբաժնում:

Սյունիքում տեղի են ունեցել Մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններ

Սյունիքում տեղի են ունեցել Մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններ 10.05.2014

Հաղթանակի ու խաղաղության օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկեցին առավոտյան Կապանում տեղակայված N զորամասում, որտեղ անցկացվեց զինվորական միտինգ: Տոնի կապակցությամբ զորամասի զինծառայողները հրամանատարության կողմից արժանացան մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Զորամասում մեկնարկած տնական միջոցառումները շարունակվեցին մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհ հրապարակում՝ շքերթով և ցուցադրական զորավարժանքներով: Օրվա առիթով Հայրենական պատերազմի վետերանների ու զինծառայողների համար...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 08.05.2014

Սիրելիՙ հայրենակիցներ, վետերաններ և ազատամարտիկներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Իմ երախտիքի և խոնարհումի խոսքերն եմ հղում ձեզ, սիրելի վետերաններ, քանզի ձեր հերոսության և արյան գնով ձեռք բերվեց բոլորիս համար թանկ այս օրը: Շնորհավորանքի և երախտիքի խոսք եմ հղում նաև ձեզ՝ արցախյան ազատամարտի սիրելիՙ մասնակիցներ, քանզի հենց Շուշիի ազատագրումը դարձավ Արցախյան հերոսամարտում հաղթանակի գլխավոր կռվաններից մեկը: Եվ այս երկու պատմական իրադարձությունների...

Քաղաքացիների ընդունելություն Գորիսի տարածաշրջանում

Քաղաքացիների ընդունելություն Գորիսի տարածաշրջանում 06.05.2014

Ապրիլի 30-ին Գորիսում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 46 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներեք, աշխատանքի տեղավորման, շենքի տանիքի վերանորոգման և ժամանակավոր կացարանով ապահովելու համար՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության քառասուներեք դիմումներից երեսունութին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է հինգը: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումը վերցվել է հաշվառման:...

Մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին

Մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին 05.05.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՊՆ բանակային 1-ին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը, այլ պաշտոնատար անձինք: Մարզպետը ողջունել է հյուրերին , նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու մարզի մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Քննարկվեցին...

Վ. Հակոբյանը ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ մասնակցել է քանթրի երաժշտության բացօթյա համերգին

Վ. Հակոբյանը ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ մասնակցել է քանթրի երաժշտության բացօթյա համերգին 05.05.2014

Մայիսի 3-ի երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի հետ մասնակցել է Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված <<Իմեջին բենդ>> խմբի բացօթյա համերգին: Վահե Հակոբյանը դեսպանին ներկայացրել է նաև մարզկենտրոնում իրականացվող խոշոր ծրագրերն ու անելիքները։ Հայաստանում ամերիկյան մշակութային բազմազանությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36