Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 30.06.2015
Հունիսի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 35 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, շենքի տանիքի վերանորոգման և բնակարանի սեփականաշնորհման հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանութին տրվել է դրական լուծում, մեկը՝ ուսումնասիրության ընթացքում է: Բավարարվել են...

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ 29.06.2015
Հունիսի 28-ին Քաջարան քաղաքային համայնքի նորակառույց մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար > մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էր Կապան, Քաջարան, Սիսիան և Մեղրի քաղաքային համայնքների առաջին փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած 34 ընտանիք:

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՊԱՆՈՒՄ 25.06.2015
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Կապանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը` նվիրված գերիների, պատանդների, անհայտ կորածների հիշատակի օրվան: Ներկա էին Կապան և Քաջարան քաղաքային համայնքների ղեկավարներ Ա. Հայրապետյանը, Վ Գևորգյանը, գեներալ Մ. Սարգսյանը, մարզպետի օգնական Վ. Դավթյանը, գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի անդամ Զ. Հակոբյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, զինվորականներ, երկրապահ կամավորականներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 21.06.2015
Սիրելիՙ բուժաշխատողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հասարակության կյանքում ձեր դերն ու նշանակությունը, մեծարումի ու երախտիքի անկեղծ խոսք հղելու ձեզ: Դուք անմնացորդ նվիրումով ու պատասխանատվությամբ եք կատարում ձեր գործը և, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Մարզում շարունակվում է առողջապահական համակարգի արդիականցումը՝ հիմնարկների վերանորոգումն ու...

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀՀ ՊՆ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 19-ԱՄՅԱԿԸ 20.06.2015
Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու հրապարակում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի կազմավորման 19-ամյակը, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը,մարզպետի խորհրդական Վ. Հովհաննիսյանը, Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶՊԵՏԵՐԻ ՀԵՏ 19.06.2015
Հունիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը: