Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն  ընդունեց Հայաստանի  սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը 02.06.2014

  Մայիսի 30-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն   ընդունեց Հայաստանի   սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին   ծրագիրը նախապատրաստող թիմի շինարարության և ՏՀՏ գծով փորձագետներ: Հանդիպման նպատակն էր Կապանի, Մեղրու, Գորիսի և Սիսիանի համալիր սոցիալական   ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծելու համար անհրաժեշտ շենքերի հատկացման շուրջ մարզպետի հետ քննարկումներ ծավալելն ու...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 30.05.2014

Սիրելիՙ երեխաներ, Շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Արդեն վեց տասնամյակից ավելի է միջազգային հանրությունը ավանդաբար նշում է այս պայծառ ու հրաշալի տոնը: Սա ոչ միայն ձեր, այլև բոլոր նրանց տոնն է, ում համար դուք երջանկության և բերկրանքի աղբյուր եք: Երեխաների շահերի և իրավունքների պաշտպանության խնդիրը համախմբել է մոլորակի ողջ մարդկությանը, և միգուցե հենց դրանով է պայմանավորված, որ այս օրը մեծերիս համար լի է հոգատարությամբ, ջերմության ու պատասխանատվության զգացումով: Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում է երեխաների համար բարեկեցիկ ու լավագույն պայմանների ստեղծումը, նրանց ուրախ և անհոգ մանկություն պարգևելը: Անշուշտ, մեր պարտքն է անել հնարավորը մեր մանուկների հուսալի ապագայի համար, քանի որ նրանցով է առավելապես պայմանավորված ոչ միայն մեր կյանքի իմաստը, այլև...

Մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց <<Հայրենիքիս զինվորն եմ>> խորագրով համահայկական երիտասարդական առաջին ճամբարի սյունեցի մասնակիցներին

Մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց <<Հայրենիքիս զինվորն եմ>> խորագրով համահայկական երիտասարդական առաջին ճամբարի սյունեցի մասնակիցներին 29.05.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց մայիսի 20-ից-26-ը Դիլիջանում անցկացված > խորագրով համահայկական երիտասարդական ճամբարի սյունեցի մասնակիցներին: Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով և իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին գործուն աջակցության համար: Մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց երիտասարդների նման ձևաչափով հանդիպումները, և վստահություն հայտնեց, որ դրանք մեծապես նպաստելու են երիտասարդների միջև ճանաչողության բարձրացման խթանմանը, ինչպես նաև ապագայի կերտման գործընթացին նրանց ներգրավմանը: Մարզպետը նաև ընդգծեց, որ նման միջոցառումները խրախուսվում են , քանի որ դրանք մեծ դեր ունեն ինքնավստահության զարգացման և երիտասարդներին ,ինչպես հասարակության, այնպեսև սեփական կյանքի ձևավորման մեջ ակտիվ դեր ստանձնելու առումով:

Քննարկվեց մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սննդի զարգացման ծրագիրը>>

Քննարկվեց մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սննդի զարգացման ծրագիրը>> 27.05.2014

Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար > թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Մարդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ն. Ավանեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի > և ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչներ, մարզի դպրոցների տնօրեններ և դպրոցական սննդի կազմակերպման պատասխանատուներ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին մարզի դպրոցներում ընթացիկ ծրագրի կազմակերպչական խնդիրների և պետական ֆինանսավորմամբ ծրագրի իրականցման վերաբերյալ հարցեր: ՄԱԿ-ի պարենի...

<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին մարզի համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին մարզի համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր 23.05.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաև <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի <<Հարավային տարածքային մասնաճյուղի>> տնօրեն Ջիվան Մարգարյանը և մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: Քննարկվեցին Սյունիքի մարզում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերը, խմելաջրի մատակարարման ընդհանուր վիճակը, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին առնչվող հարցեր: Մարզպետ Վ. Հակոբյանը մասնավորապես...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով 23.05.2014

Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու տոնական առիթով: Այսօր դուք նոր էջ եք բացում ձեր կյանքում, իսկ հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ միշտ՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով ձեր հոգում: Այս տոնական օրը նաև խորհրդանիշ է նոր սկզբի և հեռանկարների, հասուն և պատասխանատու որոշումների: Հանդիսավոր այս օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, համոզված եմ, դուք էլ շնորհակալության, գնահատանքի ու երախտիքի խոսք եք ուղղում ձեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:18:30