Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՔԱՋԱՐԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ 07.05.2015
<<Քաջարանի բժշկական կենտրոն>> և <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ–երի տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացված մրցույթների արդյունքում մրցութային հանձնաժողովների որոշման հիման վրա՝ ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի մայիսի 6-ի N 46 կարգադրությամբ Հովիկ Դավթյանը նշանակվել է <<Քաջարանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի, իսկ N 47 կարգադրությամբ՝ Սաշիկ Խաչատրյանը՝ <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում, կնքվել աշխատանքային...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07.05.2015
ՀՀ Սյունիքի մարզում ապրիլ ամսվա ընթացքում գրանցվել է 103 ծնունդ, որից 22-ը Կապանի, 48-ը Գորիսի, 25-ը Սիսիանի, 5-ը Մեղրիի և 3-ը Քաջարանի ծննդատներում:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.05.2015
Ապրիլի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ացկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մասնակցում էին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների քաղաքային և գյուղական համայնքների, զինկոմիսարիատների և իրավապահ մարմինների ղեկավարներ:

Ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ > ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և շահագրգիռ տարբեր կառույցների՝ պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ 28.04.2015
Ապրիլի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց Սյունիքի մարզի > Քիք-բոքսինգի սպորտային ակումբի մարզիչ Ա. Սարգսյանին, ակումբի 3 մարզիկիներին և նրանց ծնողներին: Ակումբի մարզիկները` Է. Մարտիրոսյան, Ա. Ավետիսյան և Ար. Ավետիսյան նոր էին վերադարձել Լվովում կայացած WCFF վարկածով Եվրոպայի Քիք-բոքսինգի առաջնությունից: Երեքն էլ հաղթել են մրցույթում, վերադարձել ոսկե մեդալներով:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 28.04.2015
Ապրիլի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։