Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի այցը Սյունիքի մարզ 17.05.2013

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր ժամանել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 16-ին Գորիսում հանդիպեց դեսպանի հետ: Կողմերը բարձր ու արդյունավետ գնահատեցին Սյունիքի մարզում ԵԱՀԿ կողմից իրականացվող ծրագրերը: Խոսելով ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ձեռք բերված հաջողությունների, արդյունքների և համագործակցության հեռանկարների մասին` կողմերը բարձր ու արդյունավետ գնահատեցին Սյունիքի մարզում ԵԱՀԿ կողմից...

Ավարտվեց մանկապատանեկան ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը 15.05.2013

Մայիսի 15-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տանն անցկացվեց մանկապատանեկան ասմունքի 6-րդ փառատոնի Սյունիքի մարզի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին և Պարույր Սևակին: Ամենամյա ասմունքի փառատոնն անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանո ներքո: Մարզային փուլի մասնակիցներին ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Փառատոնի կազմկոմիտեին, մարզային փուլի ժյուրիի կազմին ներկայացրեց փառատոնի պատասխանատու քարտուղար...

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ՝ Սյունիքում 10.05.2013

Սյունիքում մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները մարզկենտրոն Կապանում մեկնարկել են դեռևս մայիսի 8-ին: Տոնական հիմնական միջոցառումները տեղի ունեցան մայիսի 9-ին. առավոտյան քաղաքում տեղակայված N զորամասում անցկացվեց զիվորական միտինգ, որն ավարտվեց զինվորական հանդիսավոր երթով: Կապանի "Գարեգին Նժդեհ" հրապարակում փողային նվագախմբի երաժշտական կատարումներն ազդարարեցին տոնական միջոցառումների սկիզբը, որից հետո անցկացվեցին ցուցադրական զորավարժություններ: Օրվա առիթով ՀՀ Սյունիքի...

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի ուղերձը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 08.05.2013

Սիրելիՙ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում պատերազմի վետերաններին, մեր անձնուրաց երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, յուրաքանչյուր սյունեցուն: Այսօր խոնարհումով և հպարտությամբ ենք տոնում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հաղթանակի խորհուրդը բազմապատկվում է մեկ այլ իրադարձությամբ՝ Շուշիի ազատագրմամբ, որը հայոց պատմության փառապանծ ու հերոսական էջերից է: Մայիսյան...

ՀՀ նախագահը պարգևատրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 08.05.2013

Հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" ՀՀ օրենքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թվականի մայիսի 4-ի հրամանագրով Երկրապահի օրվա կապակցությամբ "Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով" է պարգևատրվել ՀՀ Սյունիքի մարզպետ, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը: 

Քննարկվեցին "Տաթեւի վերածնունդ" ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր 03.05.2013

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր և Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ "Տաթևի վերածնունդ"  ծրագրի իրականացման ընթացքին: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11