Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 116-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 16.06.2015
Հունիսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում մասնակցել է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 116-ամյակին նվիրված միջոցառմանը: Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել մեծանուն գրողի հիշատակին՝ ծաղիկներ դրել հուշարձանին:

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵՂՐԻՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՆ 15.06.2015
Հունիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց Մեղրի՝ Անդրանիկ փողոցի թիվ 7 շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետին ուղեկցում էին Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը: Մարզի ղեկավարը շրջել է հրդեհված շենքի տարածքում, զրուցել շենքի անօթևան մնացած բնակիչների հետ:
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2015թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ 09.06.2015
<<Սիսիանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ–ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա՝ ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի հունիսի 9-ի N62-Ա կարգադրությամբ Սվետլանա Իսախանյանը նշանակվել է <<Սիսիանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում, կնքվել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով:

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ 09.06.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 9-ին ընդունել է Երևանում օրերս կայացած > մեդալներով վերադարձած քիք-բոքսինգի > ակումբի սաներին: