Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարի նոր արտադրամաս Սիսիանում 02.05.2013

Ապրիլի սկզբից Սիսիանում գործարկվեց "Ավալ թրեիդ" ՍՊԸ-ի տրիկոտաժի արտադրամասը: Նախաձեռնությունը ծնունդով սիսիանցի Արմեն Գալստյանինն ու Սիմակ Գյանջումյանինն էր, ովքեր 20 տարի արտադրական գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնությունում: Ընկերության պատասխանատու Արմեն Գալստյանի հավաստմամբ, առաջնային նպատակը Սիսիանում նոր աշխատատեղերի ստեղծումն է: Վերջինս գործի նրբություններին լավ է տիրապետում, նմանատիպ արտադրություն է իրականացնում ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Սիսիանի արտադրանքը...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 30.04.2013

Ապրիլի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասնմեկ, աշխատանքի տեղավորման՝ երկու, ռմբակոծված տան փոխհատուցման խնդրանքով՝ մեկ, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու մասին՝ երկու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին երկու քաղաքացիներ: Դրամական օգնության տասնմեկ դիմումներից վեցին տրվել է դրական լուծում,...

Հերքում՝ "zham.am" լրատվական կայքի հրապարակման կապակցությամբ 25.04.2013

25.04.2013 թվականին "zham.am" լրատվական կայքի "Իրանական ոչխարներին Սյունիքի մարզ կտեղափոխեն արդեն մայիսի՞ն" վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մարզի արոտավայրերի` իրանական կողմի հնարավոր օգտագործման մասին ԶԼՄ-ներում վերջին ժամանակներում հաճախակի հնչեցրած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից քանիցս տրվել են ամբողջական և սպառիչ...

Սյունիքում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24.04.2013

Ապրիլի 24-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Եղեռնի նահատակների: Տերունական աղոթքին ու ոգեկոչման արարողակարգին հաջորդեց երթը դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որը մեկնարկեց Գարեգին Նժդեհ հրապարակից: Հուշահամալիրում թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ ապրիլի 24-ին մարզկենտրոնից բացի անցկացվեցին նաև Սյունիքի մարզի թե գյուղական և թե քաղաքային...

Աջակցություն` ազատամարտիկների ընտանիքներին 22.04.2013

«Ղարաբաղ» և «Զանգեզուր» մայր և որդի բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությունները Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Գեղանուշ, Ագարակ գյուղերում, ինչպես նաև Կապանի թիվ 1 դպրոցում: Հերթական բարեգործական ակցիայի շրջանակում, հումանիտար օգնության սնունդ և կենցաղային իրեր են տրամադրվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հասարակական կազմակերպությունները, որոնց հիմնական նպատակն է աջակցել զոհված և վիրավոր...

Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ոստիկանության օրը 15.04.2013

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 13-ին նշվեց ոստիկանության օրը: Մինչ օրվան նվիրված հանդիսության մեկնարկը` միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի ոստիկանության շենքի դիմաց` Արցախյան գոյամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք ուղղեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11