Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում նշվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակը 13.01.2013

Կապանում հունվարի 12-ին անցկացվեց համաքաղաքային միջոցառում` նվիրված Պաշտպանության նախարարության 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակին: Տոնական միջոցառումը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասից, որտեղ անցկացվեց հանդիսավոր զինվորական միտինգ: Իրենց ելույթներում բարձրաստիճան զինվորականները ներկայացրին բրիգադի անցած հերոսական մարտական ուղին, նշեցին, որ բրիգադն արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 27.12.2012

Սիրելի սյունեցիներ, Պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի, և մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին ու կդիմավորենք Նոր տարին` նոր հույսերով ու ակնկալիքներով: Անցնող տարին մարզի կյանքում ամենադյուրինը չէր, բայց մենք ձգտել ենք անել առավելագույնը` դժվարությունները հաղթահարելու համար: Արվածն առավելապես տեսանելի է քաղաքաշինության ու հանքարդյունաբերության, կրթության ու դպրոցաշինության, համայնքային ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման ոլորտներում: Անշուշտ, կան բազում չլուծված խնդիրներ, բայց...

Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին 25.12.2012

2012թ. դեկտեմբերի 29-ից Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թթ. ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: 1-ին և 2-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 27-ը ներառյալ:

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 24.12.2012

Դեկտեմբերի 24- ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարեց     քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հերթագրված 73 քաղաքացիներից ընդունելությանը   մասնակցեց   61- ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմած 61    քաղաքացիների դիմումներին տրվել է դրական լուծում:

Ճանաչողական այցով Սյունիքում էին մի խումբ լրագրողներ 23.12.2012

Դեկտեմբերի 21-23-ը Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և հրավերով մարզ էին այցելել Peoplemeter PR ընկերության և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ` "Անկախ", "Նորաթերթ", "Ժողովուրդ", "Իմեդիա", "Հրապարակ", "Չորրորդ իշխանություն", "Սլաք", ներկայացուցիչները: Այցի նպատակը Սյունիքի մարզի խնդիրներին, ինչպես նաև ձեռքբերումներին ու բնակչության կենցաղին ծանոթանալն էր: Լրագրողները եղան Կապան, Գորիս, Սիսիան, Տաթև,...

Գորիսում շահագործման հանձնվեց սոցիալական տունը 18.12.2012

Դեկտեմբերի 18-ին հանդիսավորությամբ Գորիս քաղաքում շահագործման հանձնվեց Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորումով իրականացվող «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքը: Բնակարանամուտի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Շվեյցարիայի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11