Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 12.02.2013

2013 թվականի փետրվարի 5-ից 8-ը ներառյալ մարզի չորս տարածաշրջաններում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցեց 2455 աշակերտ` Կապանից` 826, Գորիսից` 649, Սիսիանից` 780, Մեղրիից` 200: Օլիմպիադան նախատեսված 16 առարկաներից անցկացվեց միայն 15-ից: Աստղագիտությունից հայտ ներկայացրել էր միայն Կապանի թիվ 2 ավագ դպրոցը: Այս տարի նույնպես մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվեց համացանցով: Ընթացքի մեջ են մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները, որոնք...

Սյունիքում շարունակվում են հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները 11.02.2013

Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են Սյունիքում: Հերթական միջոցառմանը մասնակցելու նպատակով փետրվարի 10-ին Սիսիան էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մինչ միջոցառման սկիզբը Սիսիանի Արցախյան ազատամարտի զոհերի պանթեոնում հոգևորականները հոգեհանգստի կարգ կատարեցին, որից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բարձրաստիճան զինվորականներ, հանրապետական գործադիր մարմինների, զինված ուժերի մարզային...

Պարզաբանում. Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին 06.02.2013

ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: "Էկոլուր" ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են "Համաձայնագիր": Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: "Համաձայնագիր" կոչվող...

Իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես Կապանում 01.02.2013

ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի միջև գոյություն ունեցող բարեկամական և փոխշահավետ տնտեսական կապերի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով փետրվարի 1-ին Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում և ճեմասրահում կազմակերպվել էր իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցելու համար Սյունիքի մարզ էր ժամանել Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի գլխավորած իրանական պատվիրակությունը: Բացման հանդիսավոր արարողությունը...

Գորիս քաղաքը զբոսաշրջության զարգացման կենտրոն 31.01.2013

ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստում հաստատվել է Գորիս քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները, ՀՀ կառավարությունը հաստատել է քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Գորիս քաղաքը հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն` Հայաստանի, Լեռնային...

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփեց 2012 թվականի գործունեության արդյունքները 30.01.2013

Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2012թ. կատարած աշխատանքներն ամփոփվեցին հունվարի 30-ին մարզպետարանի դահլիճում, որին ներկա էին նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԻՆ Սյունիքի մարզային կառույցների պատասխանատուներ: ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Հարությունյանը զեկուցեց 2012 թվականին վարչության կողմից իրականացված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15