Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Մարզպետ Վ. Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.02.2014

Փետրվարի 1-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 46 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանութ, աշխատանքի տեղավորման՝ տասնվեց, պետպատվերի շրջանակներում բուժման համար աջակցության և բնակարանի վթարայնության մասին՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քսանութ դիմումներից տասնյոթին տրվել է դրական լուծում, իննը մերժվել է, ընթացքի մեջ է երկուսը: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնվեց...

 Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր 03.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանից: Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի և Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաև «Գեոթիմ» ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվեցին ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ և...

Սյունիքում կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը

Սյունիքում կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը 01.02.2014

Փետրվարի 4-ից 7-ը Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններում կանցկացվի հանրապետական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին կմասնակցեն մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2320 աշակերտ: Սահմանված կարգով ձևավորվել են առարկայական օլիմպիադաների հանձնաժողովի կազմերը, իսկ տեքստերի կազմման աշխատանքներին ներգրավվել են մարզի բոլոր տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ: Փետրվարի 4-ին մարզի օլիմպիականները կմրցեն <<Պատմություն>>,...

Մարզպետ Վ. Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 31.01.2014

  Հունվարի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն` մարզպետի  տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի  ղեկավարի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հակիրճ ամփոփեցին մարզում 2013թ. կատարված աշխատանքները և ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Մարզպետին ներկայացվեցին մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքը, 2013թ....

Հանդիսավորությամբ նշվեցին Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Հանդիսավորությամբ նշվեցին Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները 28.01.2014

Այսօր մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ: Տոնին առանձնակի շուքով էին պատրաստվել քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայողները: Առավոտյան կազմակերպված զինվորական միտինգին զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանը բարեմաղթանքի իր...

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը 24.01.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակազմի << ԱԻՆ բնագավառում ծրագրերի իրականացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44