Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են 27.10.2011
Սյունիքում հոկտեմբերի 26-ի կեսօրից հետո տեղացող առաջին ձյան տեղումները շարունակվում են մինչ այսօր: Չնայած ձյան առատ տեղումներին` մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են: Ըստ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության՝ Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհաշինական ձեռնարկությունների կողմից աշխատանքներ են տարվում` մայրուղին բաց և երթևեկելի դարձնելու ուղղությամբ:

Նոր համայնքային կենտրոն` Տանձատափ համայնքում 25.10.2011
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Գորիսի տարածաշրջանի Տանձատափ համայնքի հիմնանորգված համայանքային կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, հյուրեր։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը հիմնանորոգել է Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղի համայնքային կենտրոնը: Աշխատանքների համար տրամադրվել է 53 մլն դրամ։ Գումարի 10 տոկոսի չափով ներդրել է համայնքը` Սյունիքի մարզպետի և հովանավորների աջակցությամբ։

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը 25.10.2011
Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղում հոկտեմբերի 25-ին հանդիսավորությամբ բացվեց հիմնանորոգված դպրոցի շենքը։ Այն հիմնանորոգվել է "ԱՄՆ հայ կրթական հիմնարկության" հայաստանյան մասնաճյուղի կողմից` բարերար-ամուսիններ Վահիկ և Ալիսա Պետրոսյանների ներդրած 5 մլն դրամ գումարով։ Ամբողջովին փոխվել են գյուղի միհարկանի դպրոցի շենքի դռներն ու լուսամուտները, հատակը, նորոգվել է սանհանգույցը, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, նորացվել է դպրոցական գույքը։
Ավագ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքի մեջ է 20.10.2011
Մարզկենտրոն Կապանում' այս տարվա հուլիսին փլված թիվ 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տեղեկատվության, մասնագետների կողմից որոշվել է շինարարությունն իրականացնել դպրոցի նախկին շենքի ետնամասում' սպորտ-հրապարակի տեղում: Հին, փլված չորսհարկանի շենքի փոխարեն կկառուցվի եռահարկ նոր դպրոց: Շինարարական աշխատանքների նպատակով այս տարվա համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 180 մլն դրամ:...
Սյունիքում գործազրկության մակարդակը նվազել է 19.10.2011
Վերջին տարիներին Սյունիքի մարզում շարունակում է նվազել գրանցված գործազուրկների թիվը: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալներով' այս տարվա անցած 9 ամիսներին գործազրկության մակարդակը 9 տոկոս է' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1 տոկոսի փոխարեն: Մարզում աշխատանք է փնտրում 6457 մարդ' 1176-ով պակաս, քան նախորդ տարվա 9 ամիսներին: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 մարդ, նպաստ է ստանում 120 գործազուրկ: Մասնագիտական ուսուցման դասընթացներ են կազմակերպվում աշխատանք...