Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 26.11.2012

Նոյեմբերի 26-ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը հերթագրվել էր 83 քաղաքացի, մասնակցեց 41 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 38, աշխատանքի տեղավորման՝ երկու, բնակարան հատկացնելու խնդրով՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից 35 դիմումների տրվել է դրական լուծում, 3 դիմում ընթացքի մեջ է: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, բնակարան հատկացնելու խնդրով դիմումը...

Սյունիքի մարզպետը պարգևատրել է Արծվանիկի բարերարին 26.11.2012

Նոյեմբերի 24-ին Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղական համայնքում տեղի ունեցավ մոսկվայաբնակ համագյուղացի Միշա Մարգարյանի մեծարման միջոցառումը: Բարերարի առաջին ներդրումը եղել է գյուղի հացատան նորոգումը, որից հետո հովանավորել է ջրագծի անցկացման աշխատանքները, համայնքային կենտրոնի շենքի վերականգնումը, կառուցել է եկեղեցի, խաչքար-հուշաղբյուր, տրամադրել է գույք դպրոցին ու մանկապարտեզին, գումարներ է հատկացրել համագյուղացի ուսանողներին ուսման վարձի համար, հիվանդ երեխաներին` բուժման նպատակով,...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ 21.11.2012

Ջերմորեն շնորհավորում եմ Սյունիքի մարզի հեռուստաընկերությունների բոլոր աշխատակիցներին` համաշխարհային ամենամեծ լսարան ունեցող զանգվածային լրատվամիջոցի` հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ: Վաղուց արդեն հեռուստատեսությունը դարձել է հասարակական կարծիքի ձևավորման, ներքաղաքական գործընթացների վրա ներազդման, խաղաղության ու անվտանգության, մշակութային երկխոսության ու հանդուրժողականության ձևավորման անփոխարինելի միջոց ողջ աշխարհում: Այդպես է և մեզանում: Այս առումով, վերստին կարևորում...

Կոռնիձորում բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքար 19.11.2012

Նոյեմբերի 18-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցեց Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղական համայնքում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը: Կոռնիձորցիները ակտիվորեն մասնակցել են արցախյան պայքարի ինքնապաշտպանական ու ազատագրական թեժ մարտերին: Պայքարի ընթացքում բազմաթիվ կոռնիձորցիներ են զոհվել: Այդ օրերից գյուղացիների մեծագույն ցանկություներից է պաշտպանական մարտերում նահատակված հերոսների հիշատակին խաչքար կանգնեցնելը: Տարիներ անց կոռնիձորցիների...

Կապանի և Մեղրիի նորընտիր համայնքի ղեկավարները ստանձնեցին լիազորությունները 13.11.2012

Սյունիքի մարզի 82 համայնքից 17-ում սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել են համայնքի նոր ղեկավարներ: Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությւոները ստանձնցին նոյեմբերի 13-ին: Մարզի 17 համայնքից 14-ում հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ղեկավարների լիազորությունները և նորընտիր համայնքի ղեկավարները ստանձնել են իրենց պարտականությունները: Միայն երեք համայնքում` Կապանում, Մեղրիում և Սրաշենում նորընտիր...

Սյունիքում աշնանացանի աշխատանքները կավարտվեն ժամանակին 12.11.2012

Սյունիքում ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները, որոնք բարենպաստ եղանակների դեպքում կշարունակվեն մինչև ամսվա վերջ: Մարզում արդեն կատարվել է 12 հազար հա ցանքս: Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում աշնանային գյուղատնտեսական աշխատանքները կատարվել են 90 տոկոսով և դեռևս ընթացքի մեջ են: Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն ժամանակին և արդյունքում կունենան նախորդ տարվա համեմատ մոտ 1500 հա ավելի կատարված աշնանացան: Այս տարվա համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01