Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սյունիքում կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը 01.02.2014
Փետրվարի 4-ից 7-ը Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններում կանցկացվի հանրապետական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին կմասնակցեն մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2320 աշակերտ: Սահմանված կարգով ձևավորվել են առարկայական օլիմպիադաների հանձնաժողովի կազմերը, իսկ տեքստերի կազմման աշխատանքներին ներգրավվել են մարզի բոլոր տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ: Փետրվարի 4-ին մարզի օլիմպիականները կմրցեն <<Պատմություն>>,...
Մարզպետ Վ. Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 31.01.2014
Հունվարի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն` մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հակիրճ ամփոփեցին մարզում 2013թ. կատարված աշխատանքները և ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Մարզպետին ներկայացվեցին մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքը, 2013թ....

Հանդիսավորությամբ նշվեցին Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները 28.01.2014
Այսօր մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ: Տոնին առանձնակի շուքով էին պատրաստվել քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայողները: Առավոտյան կազմակերպված զինվորական միտինգին զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանը բարեմաղթանքի իր...

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակազմի << ԱԻՆ բնագավառում ծրագրերի իրականացման...
Սյունիքում նվազել է ծնունդների թիվը 23.01.2014
2013 թվականին Սյունիքում ծնվել է 1435 երեխա,մահացել` 1222 քաղաքացի:Մարզի բնակչության բնական աճը կազմել է 1.5 պրոմիլե:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 8.8 պրոմիլե: Մասնագետների գնահատմամբ տարեցտարի մարզում նվազում է ծնունդների թիվը: Նախորդ՝ 2012 թվականի համեմատությամբ 2013-ին ծնունդների թիվը մարզում պակասել է 131-ով: Ծնունդների թվի նվազում արձանագրվել է հիմնականում Կապանի և Մեղրու տարածաշրջաններում: Մինչդեռ ծնունդների թվի զգալի աճ արձանագրվել է Քաջարանի...

Վահե Հակոբյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ 16.01.2014
Այսօր տեղի է ունեցել Գորիսի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստի օրակարգային առաջին հարցը բուհի խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդի 24 անդամները միաձայն քվեարկեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի օգտին: Հիշեցնենք, որ խորհրդի նախկին նախագահը Սուրիկ Խաչատրյանն էր: Ընտրվելուց հետո Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ...