Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 20.09.2013
Սիրելի՛ սյունեցիներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որն անկասկած թանկ է ու նվիրական մեր ժողովրդի համար: 22 տարի առաջ այս օրը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ՝ չնայած վիճակված բազում փորձություններին և մարտահրավերներին: Դժվարություններ, որոնց հաղթահարումը ավելի պատվարժան է դարձրել մեր անցած ուղին, առավել արժեքավոր այն զոհողությունները, որ ունեցել ենք մեր պետականության կերտման ճանապարհին: Բոլոր ժամանակներում էլ Սյունիքը...
Վահե Հակոբյանն ընդունեց Բելոռուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը 17.09.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Բելոռուսի Հանրապետության (ԲՀ) Մինսկի մարզի պատվիրակությանը` ԲՀ Մինսկի մարզի նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Սյունիքի և Մինսկի մարզերը ներկայացնող պաշտոնատար անձինք և մի խումբ գործարարներ, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Վահե Հակոբյանը համառոտ ներկայացրեց մարզի տնտեսության նկարագիրը, մարզի խոշոր և միջին արդյունաբերական ընկերությունների...
<<Բաց դռների օր>> Մեղրի և Ագարակ քաղաքներում 12.09.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին <<Գորիսի բժշկական կենտրոն>> փբը-ից ժամանած մասնագետները Մեղրիի և Ագարակի բժշկական պոլիկլինիկաներում խորհրդատվություն և բժշկական օգնություն ցուցաբերեցին տարածաշրջանի Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչներին:<<Բաց դռների օր>> միջոցառման շրջանականերում անվճար բժշկական օգնությունից և բժշկական մասնագիտական ծառայություններից օգտվեցին ավելի քան 130 հիվանդ, մասնավորապես կանայք և տղամարդիկ, ովքեր ունեին էնդոկրին...

Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարարը 09.09.2013
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Այցի ընթացքում նախարարի առաջին կանգառը Մեղրիում էր։ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ կառուցվող նոր բժշկական կենտրոնի աշխատանքների ընթացքին։ Նախարարը կառուցողների հետ հենց շինհրապարակում քննարկեց նախագծային մի շարք հարցեր։ Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել՝ կենտրոնին կից դիահերձարան կառուցելու նպատակով։ Նախարար Դումանյանը...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի ուղերձը` սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով 01.09.2013
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ աչքի լույսի պես է պահել իր գոյության երկու գլխավոր կռվանները՝ գիրն ու հավատքը:Այսօր էլ գիտելիքն ու կրթությունը ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու ամենակարևոր նախապայմաններից են: Հայ մարդը, անկախ պատմականորեն ձևավորված իրավիճակից, գիտելիքը միշտ...

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը 31.08.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ` օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ Կառավարության ղեկավարը շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին: Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության...