Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրենի հետ 08.08.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն օգոստոսի 8-ին հանդիպում ունեցավ <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները, քննարկվեցին մարզի մի շարք համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրներին և ջրի պայմանագրերի կնքման գործընթացին վերաբերող հարցեր: Նշվեց, որ այսօր ոլորտում կան հարցեր, որոնց լուծումը համատեղ ջանքեր և իրատեսական մոտեցումներ են պահանջում: Մարզպետ Վահե Հակոբյանը մասնավորապես նշեց,որ...
Սյունիքում բացվեցին ծնողական կրթության կենտրոններ 31.07.2013
Հուլիսի 30-ին <<Կապանի բժշկական կենտրոնի>> պոլիկլինիկայում <<Մանուկների և վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում>> նախաձեռնության շրջանակներում բացվեց ծնողական կրթության կենտրոն: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը , ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի>> ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և շահագրգիռ պետական...
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.07.2013
Հուլիսի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 95 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 63-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներկու, աշխատանքի տեղավորման տասնինը, նպաստ հատկացնելու համար՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քառասուներկու դիմումներից երեսունինին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնինը քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:...

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքում էր 25.07.2013
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Այնուհետև այցելել են նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել...

Մարզպետ Վ.Հակոբյանն այցելեց մսի վերամշակման նորակառույց գործարան 22.07.2013
Հուլիսի 20-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկա գտնվեց Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում կառուցված մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարանի բացման արարողությանը: Մարզպետը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ տեխնիկական և աշխատանքային պայմաններին: Նա կարևորեց մարզում արդիական տեխնոլոգիաներով ու ժամանակակից պայմաններով արտադրության առկայությունը և ընդգծեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա մարզում ոչխարաբուծության զարգացման համար, միաժամանակ ստեղծելով նոր...
Հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ 22.07.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց <<Առաջնորդների կրթական կենտրոնի>> սաներին: Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորեց երիտասարդ առաջնորդների կենտրոնի դերը, մասնավորապես նշեց, որ ողջունում է երիտասարդների քաղաքացիական կրթության գիտելիքների խորացումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի նրանց ավելի ակտիվ ներգրավմանը համայնքի գործընթացներում, երիտասարդական հասարակական կազմակերպությունների նոր կոալիցիաների ձևավորմանը, փորձի և հմտությունների ձեռքբերմանը: Երիտասարդ լիդերները...