Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը 12.07.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ այսօր տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլև որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարևորեց մինչ այժմ կատարված աշխատանքները և ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական...

Սյունիքի նորաշանակ մարզպետը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմին 11.07.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային համայնքների, ինչպես նաև հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների, պետական և ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են նրան, որը վայելում է սյունեցու հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով վերջինիս...

Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ 10.07.2013

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:  

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.06.2013

Հուլիսի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 95 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 63-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներկու, աշխատանքի տեղավորման տասնինը, նպաստ հատկացնելու համար՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քառասուներկու դիմումներից երեսունինին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնինը քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 24.06.2013

Հունիսի 24-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 17 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 14-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետի պաշտոնակատարին դիմել էր տասներկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության համար՝ երկու քաղաքացիներ: Դրամական օգնության տասներկու դիմումներին տրվել է դրական լուծում: Բավարարվել է նաև պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու մասին քաղաքացիների...

Սյունեցի դպրոցականները կհանգստանան Հանքավանում 23.06.2013

Այս տարի նույնպես ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սյունեցի երեխաներն անվճար կհանգստանան Կոտայքի մարզի Հանքավանի <<Հասմիկ>> և <<Լուսաբաց>> մանկական-առողջարարական ճամբարներում:Մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 140 երեխաներ 2 հերթափոխով՝ հուլիսի 1-ից 20-ը և հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, իրենց ամառային հանգիստը կանցկացնեն այս ճամբարներում: Նախատեսված 20 օրյա ամառային հանգստից հետո նրանց կփոխարինեն մարզի ևս 70 երեխաներ: Ուղեգրերը համամասնորեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44