Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՂՐԻՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ 23.03.2024
Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է Մեղրի համայնքում բնակություն հաստատած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ռոբերտ Ղուկասյանը նրանց հետ խոսել է պետական աջակցման ծրագրերից, իսկ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները արձանագրեցին բարձրացված բոլոր խնդիրները, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կգտնեն իրենց լուծման տարբերակները։

ԱՅՑ ՄԵՂՐՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 22.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Մեղրու թիվ 1, թիվ 2 և Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցներ, Մեղրու պետական քոլեջ ու Հ․Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Մեղրու մասնաճյուղ։ Մարզի ղեկավարը ծանոթացել է կրթօջախների դասավանդողներին ու սովորողներին, ուսումնական հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին, քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։

Մեղրու Նռնաձոր բնակավայրում այս պահին 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։ Բացի նրանցից այս գյուղից էլի բնակիչներ կան, որ դիմել են ծրագրին։ Մարտի 21-ին Նռնաձոր այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց 2024 թվականին գյուղում սպասվող այլ ծրագրերի մասին ևս, մասնավորապես. Սուբվենցիոն ծրագրով կսկսվի 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը․ ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից...

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԱՅՑԵՐԸ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐ 22.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 21-ին շարունակել է աշխատանքը Մեղրիում ու ավարտել բոլոր գյուղական բնակավայրեր այցերը, սակայն այստեղ նրա շրջայցը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների հետ շարունակվում է։ Երեկ առավոտյան մարզպետն այցելել է Շվանիձոր։ Առաջին կանգառը գյուղի դպրոցն էր, որում շրջելուց, մանկավարժների ու աշակերտների հետ զրուցելուց հետո Ռ․Ղուկասյանը գոհունակություն հայտնեց կրթօջախում ուսումնական գործընթացի կազմակերպման ու դպրոցի...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 20.03.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու և Քաջարանի բժշկական կենտրոնների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԲԿ-ների աշխատանքի հետ կապված ընդհանուր թեմաներ, ինչպես նաև ընթացիկ տարվա անելիքների ու բնակչության բուժսպասարկման հետ կապված հարցեր։

ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 20.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին ու թիմի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում քննարկվել է WFP-ի՝ մինչ այժմ Սյունիքում ծավալած գործունեությունն ու նշվել մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության, միասնական աշխատանքի լավ արդյունքների...