Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2011

Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները` մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Վերջիններս` քաղաքապետարանի աշխատակիցների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Երկրաշարժի զոհերի հիշատակի ու հարգանքի միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի Մեղրի, Քաջարան,...

Փոխվարչապետը գոհ է Սյունիքի մարզում կատարված աշխատանքներից 03.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի' Սյունիք կատարած 2-օրյա աշխատանքային այցի նպատակը Կառավարության կողմից մարզերում իրականացվող հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի կատարմանը տեղում ծանոթանալն էր, նաեւ նախանշումը այն ուղղությունների, որոնցով անհրաժեշտության դեպքում առաջիկայում կիրականացվեն նման ծրագրեր եւս: Այցը նպատակ ուներ նաեւ ամփոփելու մարզում այս տարվա կատարած աշխատանքները: «Կարելի է ասել' այցի նպատակը տարին ամփոփելը եւ մինչեւ տարեվերջ...

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում 03.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց`մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Փոխվարչապետին նախ զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի և երկրորդ մասի ընթացքի մասին: Նշվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 720 մլն դրամի շրջանակում իրականացվել է 13 ծրագիր, որոնք արդեն ողջ ծավալով ավարտվել են,...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Մեղրիի տարածաշրջան 02.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզից մեկնեց Սյունիք` այցն սկսելով Մեղրիի տարածաշրջանից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի 86 կմ հատվածում կատարվող աշխատանքներին: Ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով այստեղ իրականացվում են Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ, նախատեսվում է վերականգնել 400 մ հատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 98 մլն դրամ: Փոխվարչապետին...

Հերքում` “168 ժամ” թերթի մի հրապարակման վերաբերյալ 01.12.2011

Հայտնում ենք, որ “168 ժամ” թերթի ս/թ դեկտեմբերի 1-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հողեր է զավթում” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, ուղղակի զրպարտություն և զուրկ որևէ հիմքից: Թերթի “աղբյուրները” ինչ-ինչ նպատակներով կամ հնարավոր է որևէ մեկի պատվերով հրամցրել են բացարձակապես կեղծ և շինծու տեղեկություններ: Մեր որակումների հավաստիության մեջ համոզվելու համար, առաջարկում ենք մերկապարանոց պնդումների...

Մարզպետի այցելությունը Գորիսի տարածաշրջանի համայնքներ 01.12.2011

Այսօր Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Գորիսի տարածաշրջանի Խնածախ, Տեղ, Կորնիձոր, Վաղատուր, Խոզնավար, Քարաշեն գյուղական համայնքներ` մոտիկից ծանոթանալու բնակչությանը հուզող հարցերին և հնարավորինս ընթացք տալու բարձրացված խնդիրների լուծմանը: Համայնքներում բնակիչների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին համայնքնային նշանակության խնդիրներին՝ խմելու և ոռոգման ջրի ցանցերի վերանորոգմանը, գազիֆիկացմանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24