Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.11.2011

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ նոյեմբերի 29-ին` Կապան քաղաքում: Ընդունելության համար նախապես դիմել էր 36 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 24 քաղաքացի։ Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 11, աշխատանքի տեղավորման՝ 3, նպաստը վերականգնելու խնդրանքով՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով՝ 4, հրդեհված բնակարանը վերանորոգելու աջակցության...

Մարզում կիրականացվի ևս 19 ծրագիր 30.11.2011

Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 720 մլն դրամ, որով կիրականացվի 19 ծրագիր: Նախատեսված ծրագրերից 17-ի համար սահմանված կարգով արդեն կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը, բոլոր կապալառուների հետ կնքվել են պայմանգրեր և բոլոր ծրագրերում արդեն իսկ սկսվել են շինարարական-նորոգման աշխատանքները: Սահմանված կարգով իրականացվում է նաև շինաշխատանքների վերահսկողություն: Հատկացված գումարով նախատեսված է հիմնանորոգել...

ՏԻՄ հերթական ընտրություններ մարզի համայնքներում 29.11.2011

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սյունիքի մարզում կանցկացվեն 2012 փետրվարի 12-ին: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 2011թ. նոյեմբերի 28-ի N 230-Ա որոշմամբ, այդ օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակվել մարզի չորս գյուղական համայնքներում: Մարզի Արծվանիկ, Խնձորեսկ ու Վարդավանք գյուղական համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու, իսկ Կուրիս գյուղական համայնքում` համայնքի ավագանու հերթական ընտրություններ:

Հեռուստամարաթոն 2011 25.11.2011

"Ջուր տուր, կյանք պարգևիր" կարգախոսով “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած` Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերի իրականացմանն ուղղված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակությանն անմասն չմնաց նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի կոլեկտիվը: Հանգանակվել և “Հայաստան” համահայկական հիմնադրամին է փոխանցվել 346.3 հազար դրամ:

Սյունիքի մարզի խորհուրդն ամփոփեց տարին 22.11.2011

Սյունիքի մարզի խորհրդի' ընթացիկ տարվա վերջին նիստը նոյեմբերի 22-ին ամփոփեց անցած 10 ամսվա կատարած աշխատանքները: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և դրանցում առկա խնդիրներին, եկող տարվա գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին և այլն: «Մարզի համայնքների կողմից հավաքագրվող սեփական եկամուտները 10 ամսվա համար նախատեսված է 868120.6 հազ. դրամ, որից հավաքագրվել է...

Հանդիպում Սյունիքի մարզպետարանում 21.11.2011

Նոյեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզային ենթակայության քաղաքային բժշկական կազմակերպությունների տնօրենների և զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ԶԼՄ-ների միջոցով հանրությանը իրազեկել մարզում գործող բժշկական հաստատությունների կողմից իրականացվող ծառայություններին, ներկայացնել այն հնարավորություններն ու կարողությունները, որոնք ունեն առանձին բժշկական կենտրոններ, ինչպես նաև` ներկայացնել իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:59:10