Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը 01.03.2012
Այսօր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների...
Ամենամյա բժշկական ստուգումներ` դպրոցականների շրջանում 29.02.2012
Պետպատվերի շրջանակներում ուսումնական տարվա սկզբին իրականացվող դպրոցականների ամենամյա բժշկական ստուգումների արդյունքում Քաջարանի երկու դպրոցներում մանկաբույժը հետազոտված 950 երեխաներից 150-ի մոտ հայտնաբերել է տեսողական տարբեր շեղումներ: Այս ցուցանիշները մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժինը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որի անմիջական նախաձեռնությամբ էլ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ակնաբույժների մոտ արդեն երրորդ օրն է` կազմակերպվում է այդ երեխաների...
Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում 27.02.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ. փետրվարի 27-ին Կապանի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 42 քաղաքացի, մասնակցեց՝ 37-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 32, աշխատանքի տեղավորման՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝ 1, մարզում ապրող ստեղծագործողներին խնդիրների աջակցություն ցուցաբերելու խնդրանքով 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 32 քաղաքացիներից 27-ին...
Կապանում նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն 24.02.2012
Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում գալիք աշնանը նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն: Այս մասին պայմանավորվածությունը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ" երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի միջեւ ձեռք է բերվել անցած տարվա հոկտեմբերին` Կապան կատարած այցի ժամանակ: Փառատոնի անցկացման համար ՀՀ Սյունիքի մարզպետը խոստացել է լուծել քոլեջի դահլիճի նորոգման խնդիրը, իսկ երգեհոնի նորոգման բարդ աշխատանքների կազմակերպման գործն իր վրա է վերցրել...
Ի գիտություն 23.02.2012
ՀՀ Սյունիքի մարզխորհրդի 2012 թվականի առաջին նիստը կայանալու է մարտի 1-ին, ժամը 12.00-ին, Կապան քաղաքում, Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի դահլիճում: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:
Նշանակվեց ՀՊՃՀ Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար 22.02.2012
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարին փետրվարի 22-ին ներկայացրեց անձնակազմին: Բուհի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս, գիտության դոկտոր Լեռնիկ Պետորսյանը: Նախկին տնօրենը` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Բալասանյանը, Կապանի միակ պետական բուհը ղեկավարում էր 1997թ-ից: 2009 թ-ից արդեն դրված էր մարզերում համալսարանի մասնաճյուղերի ղեկավարների...