Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
78 սյունեցի դպրոցականներ կմասնակցեն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին 16.03.2011
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին այս տարի կմասնակցի սյունեցի 78 աշակերտ` 15 առարկայից:Ինչպես պատասխանատուներն են հավաստում, օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները գոհացուցիչ են: Հատկապես աշխարհագություն, պատմություն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն առարկաներից աշակերտները բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Մարզային փուլին մասնակցած 460 աշակերտից 125-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր:
Սյունիքի մարզպետը հանդիպել է Ռիք Հաուսի հետ 15.03.2011
Մարտի 15-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարտի 15-ին հանդիպել է եռօրյա աշխատանքային այցով հերթական անգամ Կապան ժամանած «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Dandee Precious Metals» կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հաուսի հետ:
Մարզերում ամփոփվեցին զարգացման ծրագրերի քննարկումները 12.03.2011
Սյունիքի մարզում այսօր անցկացված խորհրդակցությամբ ամփոփվեց մարզային զարգացման ծրագրերի քննարկումների ընթացիկ փուլը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Սյունիքի մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացված եւ իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները:
Ավելացել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 11.03.2011
Սյունիքում վերջին տարիներին նկատվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի աճ: Մարզում մանկապարտեզ է հաճախում 3852 երեխա, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ ցուցանիշից:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2011
Սիրելի կանայք, Սիրով շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ...
1736 նորածին` 2010-ին 02.03.2011
2010 թվականին Սյունիքում գրանցվել է 1736 նորածին: Մարզում ծնելիության ցուցանիշը կազմել է 11,3 պրոմիլե: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով` անցած տարի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 1664 երեխա: