Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում մեկնարկել են գարնանային արձակուրդները 19.03.2012

Սյունիքի մարզում գործող բոլոր 114 հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից մեկնարկել են գարնանային արձակուրդները։ Մարզի դպրոցներում ուսումնական պրոցեսը կվերսկսվի նախատեսված ժամկետում` մարտի 25-ին, իսկ առաջին դասարանցիների համար` ապրիլի 2-ին։

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցի սյունեցի 96 աշակերտ 15.03.2012

Կապանի թիվ 9 և Գորիսի թիվ 3 դպրոցներում 15 առարկայից փետրվարի 25-ից մարտի 14-ն անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին Սյունիքում մասնակցել է 551 աշակերտ, որոնցից 96-ը զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղեր, իրավունք են ստացել մայրաքաղաքում մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին։ Օլիմպիադայի մարզային փուլը կազմակերպեցին և անցկացրեցին ՀՀ Սյունիքի մարզպետի որոմամբ ստեղծված կազմկոմիտեն և առարկայական հանձնաժողովները։ Մրցանակային տեղերը հիմնականում բաժին են ընկել...

"Կենգուրու"-ն անցկացվեց նաև Սյունիքի մարզում 15.03.2012

"Այբ" կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված և ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո անցկացված "Կենգուրու" տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի 58 դպրոցների 3-12-րդ դասարանների 2088 աշակերտներ` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Տարեցտարի ընդլայնվում է մրցույթի մասնակցության աշխարհագրությունը: Նախորդ տարվա համեմատ մարզում 3-ով նվազել է մրցույթին մասնակցած...

Գորիսում կմեկնարկեն ֆրանկոֆոնիայի օրերը 13.03.2012

Գորիսի քաղաքապետարանը «Գորիսի ֆրանսախոսության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ մարտի 15-ից ապրիլի 15-ն կանցկացնի Ֆրանկոֆոնիայի օրեր, որի նպատակը ֆրանսախոսության զարգացման խթանումն է: Այդ օրերին Գորիս քաղաքում նախատեսվում է անցկացնել մշակութային, գեղարվեստական և կրթական բազամաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, քաղաքի բոլոր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես օտար լեզու, հայտարարվել է «Հայ-ֆրանսիական բարեկամություն» թեմայով շարադրությունների և գեղանկարչական...

Տոնական միջոցառումներ` նվիրված Կանանց միջազգային օրվան 09.03.2012

Կանանց միջազգային օրվա առթիվ Սյունիքում մարտի 8-ին մեկնարկած տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 7-ը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մարզում բնակվող մի շարք կանայք արժանացել են շնորհակալագրերի, նվերների ու ծաղիկների: Նախօրեին մեծարման միջոցառումներ են անցկացվել Կապանում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում և Սիսիանում, իսկ մարտի 9-ին միջոցառումը շարունակվել է Գորիսում: Երկարամյա անբասիր աշխատանքի, ակտիվ հասարակական գործունեության, կրթության զարգացման գործում ունեցած...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ 07.03.2012

Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Պատահական չէ, որ կանանց տոնը համընկնում է գարնան սկզբի ու բնության զարթոնքի հետ: Այս օրն ինչքան էլ ջերմ խոսքեր ասենք, միևնույն է, չենք կարող արտահայտել ակնածանքի ու երախտագիտության այն խոր զգացումները, որ կան մեր սրտերում: Այս տոնը լավագույն հնարավորություն է տղամարդկանց համար` ձեզ առանձնակի ուշադրության արժանացնելու, գնահատանքի անկեղծ խոսքեր ուղղելու: Անփոխարինելի է ձեր դերն ինչպես հայ ընտանիքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-18 14:30:10