Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ 26.09.2024

  Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի 70 դպրոցների թիմերն (140 աշակերտ) առաջին անգամ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։ Յուրաքանչյուր դպրոցից մասնակից թիմում 10-12-րդ դասարանների մեկ աղջիկ ու մեկ տղա էր ընդգրկված։ Նրանք Կապան համայնքի տարածքում հաղթահարեցին 20 կմ տարածություն։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից մարզի 80 միջնակարգ ու ավագ դպրոցները ստացել են 2-ական հեծանիվ, որոնք և օգտագործվեցին մրցաշարի...

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 26.09.2024

  Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով շարունակելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ հանդիպումները՝ սեպտեմբերի 25-ին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է Քաջարան համայնքում հաստատված մեր հայրենակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ու Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ։ Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, արձանագրվել այն հարցերը, որոնք...

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ 25.09.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 25֊ին հանդիպել է Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենների հետ և քննարկել առողջապահական հաստատությունների աշխատանքային գործունեությունն ու դրանց զարգացման ռազմավարությունը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև ոլորտին առնչվող կարևոր խնդիրները, տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության առաջընթացն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 24.09.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացավ տարեսկզբի ավանդական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, մարզային ենթակայության մարզամշակութային ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզային իշխանության ղեկավար կազմի անդամներ, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն ու աշխատակիցները։ Մարզպետը շնորհակալություն...

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ 23.09.2024

  ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ մեկնարկել են «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։ 120 երեխայի համար նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է նախկինի տարածքում, որը շահագործման համար արդեն նպատակահարմար չէր։ Շինարարության արժեքը 544 միլիոն դրամ է, որի 78 տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։ Աշխատանքները մեկնարկել են այս տարվա...

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԻՆ ԿԱՊԱՆԻ ՏԵՂԱՆՔՈՒՄ

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԻՆ ԿԱՊԱՆԻ ՏԵՂԱՆՔՈՒՄ 23.09.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ այցելել է Սյունիքի մայրաքաղաք պատմական Կապան քաղաքի արքայանիստ միջնաբերդ, որտեղ ավարտվում է հնագիտական հետախուզական աշխատանքների առաջին փուլը։ Աշխատանքները մեկնարկել են մարզպետի նախաձեռնությամբ՝ «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» ու «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։ Հնագիտական աշխատանքներն իրականացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 17:33:32