Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 15.08.2026
Սիրելի՛ կապանցիներ Սրտանց շնորհավորում եմ Կապանի օրվա առթիվ։ Այս տոնն առանձնահատուկ ջերմությամբ է լցնում ինչպես Կապանում ապրողների, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող կապանցիների սրտերը, որոնք իրենց մտքերով ու հոգով միշտ կապված են հարազատ քաղաքին։ Կապանն իր յուրահատուկ բնավորությամբ ու ամենօրյա ակտիվ կյանքով ապրող քաղաք է։ Դարերի ընթացքում ձևավորված այս լեռնաշխարհի ոգին դրոշմված է քաղաքի ամեն մի անկյունում, փողոցում ու շինության մեջ։ Այստեղ ծննդավայրի նկատմամբ...

ՆՇՎԵԼ Է ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ 15.08.2026
Այսօր մարզկենտրոն Կապանը նշում է քաղաքի օրը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզային և համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների, կապանցիների և այլ հյուրերի հետ ծաղկադրում է կատարել Բաղաբուրջի հուշահամալիրում։ Այնուհետև մարզպետի տեղակալը մասնակցել է Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացած հանդիսավոր նիստին, որի ընթացքում հնչել են շնորհավորանքներ` ուղղված համայնքի բնակիչներին։ Հանդիսավոր նիստին հաջորդել է համերգային ծրագիրը՝...

ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ 13.08.2026
ՀՀ կառավարության 2026թ․ օգոստոսի 13-ի N 1182 - Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ղուկասյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 12.08.2026
Սիրելի՛ երիտասարդներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս տարվա՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսը դիպուկ է բնորոշում երիտասարդության աշխարհը։ Դուք ապրում եք տարբեր պայմաններում, ունեք տարբեր ճանապարհներ, հետաքրքրություններ ու փորձառություններ, սակայն բոլորիդ միավորում է կրթվելու, զարգանալու, ստեղծելու, սեփական հնարավորություններն ընդլայնելու և ավելի լավ ապագա ձևավորելու ձգտումը։...

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 12.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մասնակցել է մարզի երիտասարդների համար կազմակերպված «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփիչ միջոցառմանը։ Այն տեղի է ունեցել Կապանում՝ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչներ, երիտասարդներ հանրապետության տարբեր վայրերից, այլ հյուրեր։ Առաջին...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ 12.08.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ աշխատանքային այցով եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Պաշտոնյաները շրջել են մշակութային կառույցներում, տեղում ծանոթացել դրանց գործունեությանը, շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին ու առկա խնդիրներին: Այցի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր,...


