Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ 03.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել են մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի...

Անցկացվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլը 03.03.2025
2025 թվականի փետրվարի 10-ից մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։ Նպատակներն են՝ 1) դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացումը, 2) տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, 3) դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ...

ԿԱՊԱՆՈՒՄ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՑՎԵՑ 03.03.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հայկ Կարախանյանն այսօր մասնակցել են Կապանում Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնի բացման արարողությանը․ այն հիմնվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ Դավիթ Բեկ թաղամասի ակումբ-գրադարանում, որը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության 60 տոկոս համաֆինանսավորմամբ, կահավորվել՝...

ԱՎԵՏԻՍ 01.03.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա փետրվար ամսին ծնվել է 60 երեխա՝ 27 տղա, 33 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 25, -Գորիսի ԲԿ-ում՝ 20, -Սիսիանի ԲԿ-ում՝ 12, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿ՝ ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ 27.02.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրում մասնակցել են վերանորոգված հրապարակի բացման արարողությանը։ Այս ծրագիրն իրականություն է դարձել «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության միջոցներով։ Միջոցառմանը մասնակցում էին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղը, բարերարներ։

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 19.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Նրանք մարզպետին են դիմել աշխատանքի տեղավորման, առողջապահական, սոցիալական, հողօգտագործման, ջրամատակարարման, բնակապահովության, բիզնեսին աջակցելու, իրավունքների պաշպանության, ֆինանսական ու այլ խնդիրներով։ Հարցերի մի մասին տեղում լուծում է տրվել, մյուսները քննարկվում են մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում՝ լուծումներ գտնելու նպատակով։