Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.01.2025
Հունվարի 29-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարի, մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյի և Ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Էմի Ֆոժանեի հետ այցելել է Սյունյաց մեծ անապատ (Հարանց անապատ): Այստեղ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրի շրջանակում բարեկարգվել ու անցանելի է դարձել դեպի...
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍՊՈ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 29.01.2025
Հունվարի 29-ին Սյունիքում առաջին անգամ անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանում մեկ հարկի տակ էին հավաքվել Մեղրի, Քաջարան, Կապան համայնքների բարձր դասարանների աշակերտները, մարզի նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն 19 ուսումնական հաստատություններ, մարզի հետ մշտապես համագործակցող ռազմական ուսումնական հաստատություններ, գործատուներ, այլընտրանքային կամ շարունակական կրթություն առաջարկող...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ 29.01.2025
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Օլգա Վայգելին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է GIZ-ի կողմից իրականացվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ՀՀ չորս մարզ, այդ թվում՝ Սյունիքը։ Ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետ և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությանը ու այդ համատեքստում կունենա համայնքային տեղական զարգացման բաղադրիչ, կնախատեսի աջակցություն փոքր բիզնեսին։...
ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 29.01.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Մինչ պաշտոնական զրույցը մարզպետն ու դեսպանը դիտարկել են Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով վերջերս ձեռք բերված շտապօգնության մեքենան, որը սպասարկում է սահմանային մի քանի գյուղեր ու կահավորված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է բարձրաստիճան դիվանագետի երկրորդ այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել դեսպանության կողմից մարզում իրականացված...
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2025
Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ։ Բանակի օրը մեր տարբեր սերունդների զինվորների սխրանքների խորհրդանիշն է, պետականության պահպանման ամենակենսական գործոնը․ Հայոց բանակն է մեր հայրենիքում խաղաղության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հուսալի երաշխավորը։ Հունվարի 28-ը օր է, երբ հիշում և շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր կերտել են մեր բանակն ու զարգացրել այն, ովքեր զենքը...
ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ԲԱՆԱԿԻ ՏՈՆ՝ ԿԱՊԱՆ 28.01.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ Բանակի տոնին, Կապան համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի անդամների ու մարզային ենթակառուցների աշխատակիցների, մարզի ուժային կառույցների ու տարբեր կազմակերպությունների ղեկավարների, մարզկենտրոնի բնակիչների հետ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, հարգել հանուն հայրենիքի հերոսացած կապանցիների հիշատակը, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։