Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2025

Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ: Այս տոնի հիմքում հարգանքն է աշխատող մարդու նկատմամբ և պատեհ առիթ է, որ անկեղծ շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն և բարձր մասնագիտական ​​մակարդակով աշխատում են մեր մարզի բարօրության համար՝ տարբեր ոլորտներում։

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 30.04.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել հերթական այցի ու Սյունիքի հանդեպ ուշադրության համար և դեսպանին ներկայացրել մարզային կյանքի տարբեր ոլորտներում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։ Պատրիկ Սվենսոնին, մասնավորապես, հետաքրքրում էին սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ու առաջընթացը, որոնք...

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր 30.04.2025

Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Սյունիքի մարզում նախատեսած գործողությունների պլանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ․ http://syunik.mtad.am/texekanqtexekatvutyun Ակնկալում ենք մարզի հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, բնակչության ակտիվ մասնակցությունը մաքրման աշխատանքներին։

Քննարկվել են տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Քննարկվել են տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր 29.04.2025

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու մարզի համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարին է ներկայացվել մարզի համայնքային բյուջեների կատարողականն ու, մասնավորապես, սեփական եկամուտների հավաքման պատկերը, քննարկվել են դրա ցուցանիշները։ Առավել ծավալուն անդրադարձ է եղել...

ՏՈՆԱԿԱՆ ՕՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ՏՈՆԱԿԱՆ ՕՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 27.04.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 26-ին Գորիսում մասնակցել է տարաբնույթ միջոցառումների շարքին, որը կազմակերպել էր համայնքապետարանը և քաղաք բերել բազմաթիվ հյուրերի։ Օրը մեկնարկեց Գուսան Աշոտի հուշարձանին ծաղկադրմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, մարզի այլ համայնքապետերի ու հյուրերի հետ։ Առավոտյան Գորիսի կենտրոնական հրապարակում սկսվել էր «ՀՀ Սյունիքի մարզպետի գավաթ» բազկամարտի Սյունիքի մարզի բաց առաջնությունը, որը ձգվեց մինչև երեկո։ Դրան...

ՇՎԱՆԻՁՈՐՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ

ՇՎԱՆԻՁՈՐՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ 25.04.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ այսօր մասնակցել է «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղի բացման արարողությանը։ Այն հիմնանորոգվել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազ դրամ է, որի մեջ պետության համաներդրման չափը՝ 22 մլն 418 հազ դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 25 երեխայի համար, իսկ այս պահին 12 սան ունի։ Նախադպրոցական ուսումնական հաստատության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-14 10:28:47