Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԴԵՊԻ ԳՅՈՒՂԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ 22.09.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը սեպտեմբերի 20-ին մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ դիտարկել է Քաջարան համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ ——————————————————————— 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2024
Սեպտեմբերի 21-ը՝ մեր անչափ թանկ ու սիրելի հայրենիքի Անկախության օրը, հայ ժողովրդի ազատությունը, միասնության հաղթանակն ու անսասան ոգին մարմնավորող օրն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։ Այս օրը մեզ համար ոչ միայն պետական ամենակարևոր տոնն է, այլ նաև մեր ազգային արժանապատվության և ինքնիշխանության, ավելի լավ ապագայի ձգտելու և միասնականության խորհրդանիշն է: Երեսուներեք տարի առաջ վերականգնելով...

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ԿԱՊԱՆ 21.09.2024
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղկադրում կատարել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, հարգել Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը։

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԷՔՍՊՈՅՈՒՄ 20.09.2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում սեպտեմբերի 20-ին անցկացվեց Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպո, որում ներկայացված էր նաև Սյունիքի մարզը։ Մարզերն առանձին տաղավարներով գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրեցին իրենց ներդրումային հնարավորությունները, իսկ մարզային արտադրողներն` իրենց արտադրանքը: Էքսպոյին զուգահեռ յուրաքնաչյուր մարզի ներկայացուցիչ հանդես եկավ առանձին սահիկաշար-զեկույցով: Սյունիքի մարզի ներդրումային հնարավորություններն...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ 19.09.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այսօր հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Սիսիան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք տեղահանվածների հետ քննարկել են մտահոգող խնդիրները, արձանագրել այն հարցերը, որոնք լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն, խոսել պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև համայնքում բնակվող այս քաղաքացիների հետ մշտապես փոխադարձ կապ...

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱԿԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎԵԼ 17.09.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ու շինարարական ընկերության ներկայացուցչի հետ այսօր դիտարկել է մարզկենտրոնում արդեն ավարտված սուբվենցիոն ծրագիրը, որն իրականացվել է կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։ ———————————————————————————...