Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ 09.09.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Սեպտեմբերի 6-ին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են Տեղ և Տաթև համայնքներում հաստատված մեր հայրենակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, արձանագրվել նրանց բարձրաձայնած հարցերը,...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՇԱԽՄԱՏԻ ՍՅՈՒՆԵՑԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ 05.09.2024
Սյունիքի մարզպետի հրավերով այսօր մարզպետի աշխատակազմում հանդիպում կայացավ Եվրոպայի` մինչև18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն կապանցի Ալեքս Սահակյանի հետ։ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շախմատիստը անվանական ժամացույցի ու դրամական խրախուսանքի է արժանացել։ Մարզպետն ու աշխատակազմի անդամները շնորհավորել են առաջնության ոսկե մեդալակրին, նշել, որ հպարտությամբ հետևում են նրա մարզական հաջողություններին, նաև պատրաստակամություն հայտնել աջակցել ու լինել նրա կողքին...

ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է ՏԵՂ-ԿՈՌՆԻՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ 04.09.2024
2024թ․ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ մարզի հրատապ խնդիրների լուծման շրջանակներում իրականացվող ծրագրերի շրջանակում ավարտվել է Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքը։ Տեղադրվել է 216 սյուն՝ 30 մ միջսյունային հեռավորությամբ․ էլեկտրագծի երկարութունը՝ 6480 մետր։ Աշխատանքների պատվիրատու՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմ։

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄ ՎԱՂԱՏԻՆՈՒՄ 02.09.2024
Սյունիքի Սիսիան համայնքի Վաղատին բնակավայրում այսօր նորակառույց դպրոց բացվեց։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը, Հհ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան ը, այլ պաշտոնյաներ։ 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքի: Այս պահին այստեղ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2024
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ Գիտելիքի օրն ավանդաբար խորհրդանշում է երկար ու յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր ճանապարհի սկիզբը՝ դեպի նոր հնարավորություններ և հեռանկարներ: Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի տոնի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Այս օրը սովորողների համար նոր գիտելիքների և բացահայտումների ժամանակի, ուսուցիչների համար՝ նոր ձեռքբերումների և մանկավարժական հաղթանակների, երեխաների առաջ...

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։ ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է...