Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 27.02.2020
Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության արդյունքները , սպանդանոցների կառուցմանը, քաղպաշտպանությանը, սանիտարահամաճարակային վիճակին առնչվող եւ մի շարք այլ հարցեր ու տվել համապատասխան հանձնարարականներ։

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՏՈՒՑՎԵՆ ՄԱՐԶՈՒՄ 24.02.2020
Փետրվարի 24-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանի եւ կազմակերպության այլ անդամների հետ։ Գորիսում գործող ՀԿ-ն հաղթող է ճ անա չ վել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված ՝ Սյունիքի մարզում ը նտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ մատուցելու համար մրցույթում ։ Նախարարության աջակցությամբ...

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ 19.02.2020
Փետրվարի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական այց կատարեց Գորիսի պետական քոլեջ ․ տնօրեն Կարեն Լազարյանի ուղեկցությամբ նա շրջեց կրթօջախում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, այս պահին ընթացող վերանորոգման աշխատանքներին, հագեցվածությանը, առաջարկած կրթական ծրագրերին ու տարբեր մասնագիտացումներ ապահովող հնարավորություններին, ինչպես նաեւ քոլեջի անցած ուղուն, գրանցած հաջողություններին ու առաջիկա անելիքներին։ Գորիսի պետական քոլեջում այս տարի 149...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 18.02.2020
Փետրվարի 18-ին Գորիսում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանում եւ նրա ենթակայության որոշ հիմնարկներում իրականացված հաշվեքննության արդյունքները ․ այն իրականացվել է 2017թ ․ հունվարի 1 - 2018թ ․ դեկտեմբերի 31 ժամանակահատվածի համար։ Մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Գ ․ Ոսկանյանը, պալատի 4-րդ վարչության աշխատակիցները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի...

ԲԱՆԱԿԸ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ, ՄԵՆՔ՝ ԲԱՆԱԿԻ 17.02.2020
Հունվարի 27-ից փետրվարի 15-ը Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն` Վահե Արզումանյան) կազմակերպել էր «Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակին։ Դրա շրջանակներում Սյունիքում տեղակայված N զորամասի զինվորները կինոդիտման հնարավորություն ունեցան Կապանի «S'Unique» կինոթատրոնում։ Կազմակերպվեց նաեւ N զորամասի ծառայողների ճանաչողական այցերը Շմավոն...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 14.02.2020
Փետրվարի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Յուրաքանչյուրն իր համակարգած ոլորտում ներկայացրեց 2019-ի աշխատանքի արդյունքները, շարունակվող եւ ընթացիկ տարվա մեջ սպասվող ծրագրերը, ինչպես նաեւ խնդիրները։ Մարզի ղեկավարը հանգամանորեն հետաքրքրվեց հանրակրթական դպրոցներում աշակերտների առողջական վիճակով ու կրթօջախներում ջերմային բավարար ռեժիմի...


