Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՋԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 66-ԱՄՅԱԿԸ 18.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 66-ամյակին նվիրված միջոցառումներին։ Օրն սկսվել է համայնքապետարանում հյուրերի ընդունելությամբ։ Այնուհետև, միջոցառումների մեկնարկը տրվել է հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցիների հիշատակին ծաղկադրումով, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և կոմբինատի ղեկավար կազմը, ՀՀ ԱԺ սյունեցի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 17.08.2024
Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն։ Ջերմորեն շնորհավորում եմ կապանցիներին, քաղաքի հյուրերին, մեզ բոլորիս՝ Սյունյաց մարզկենտրոն Կապանի օրվա կապակցությամբ։ Անհնար է գեթ մեկ անգամ լինել այս ջերմ քաղաքում ու չսիրել այն․ ուստի այսօր տոն է, որն ավանդաբար միավորում է ոչ միայն նրա բնակիչներին և հյուրերին, այլև նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են և ում հոգեհարազատ է Կապանը։ Մաղթում եմ, որ սիրելի Կապանի տարեգրությունը լեցուն լինի միայն բարի, լուսավոր ու զարգացում բերող իրադարձություններով։...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ 16.08.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու ՀՀ ԱԺ սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը երեկ այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել ու ծանոթացել են վերջին ամիսներին այստեղ իրականացված բարեփոխումներին ու արդիականացման գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ, բուժառուներին հարցեր ուղղել մատուցվող ծառայությունների որակի մասին։

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 16.08.2024
Oգոստոսի 14-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Քաջարան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկայացել էր 29 քաղաքացի: Նրանց մեծ մասը՝ 16 հոգի, դիմել է աշխատանքի տեղավորման միջնորդության խնդրանքով՝ ընդ որում` ԶՊՄԿ-ում: Չորս քաղաքացի դիմել է դրամական օգնության խնդրանքով, այդ թվում՝ մեկ հոգի՝ ուսման վարձը վճարելու համար: Քաջարանում բնակվող՝ ԼՂ-ից տեղահանված մեկ քաղաքացի դիմել է նպաստը վերականգնելու միջնորդության խնդրանքով: Մեկական...

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 15.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորեց ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մարզպետը համոզմունք հայտնեց, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։ Դեսպանի...

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 15.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 14-ին այցելել է Քաջարանի բժշկական կենտրոն։ Մարզպետն այստեղ ծանոթացել է մատուցվող առողջապահական ծառայություններին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, բնակչության սպասարկման պայմաններին։ Ռոբերտ Ղուկասյանը նաև հանդիպել է Քաջարանի ԲԿ-ի բուժանձնակազմի անդամներին, նրանց հետ քննարկել կենտրոնի աշխատանքն ու այստեղ առկա խնդիրները, կազմակերպության զարգացման հեռանկարները։