Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 18.10.2019
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալեց «Լավագույն մարզական ընտանիք-2019»-ի եզրափակիչ փուլին մասնակցած եւ հաղթանակներով վերադարձած սյունեցի ընտանիքներին։ Մրցույթի հանրապետական փուլին մասնակցել էին մարզային փուլում 4 տարիքային խմբերում 1-ին տեղ զբաղեցրած ընտանիքները։ Հիշեցնենք, որ այս մրցույթին 16 տարվա մասնակցության ընթացքում առաջին անգամ Սյունիքը ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային 3-րդ տեղն է նվաճել։ Բացի թիմային...

ՎՆԱՍՎԵԼ Է ԹԱՓՈՒԿԱՏԱՐԸ, ԱՂՏՈՏՎԵԼ Է ՈՂՋԻ ԳԵՏԸ 17.10.2019
Այսօր առավոտյան , տեղեկանալով Ողջի գետի աղտոտվածության մասին , վթարի վայր է մեկնել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Վնասվել էր « Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ » ՓԲԸ - ին պատկանող Արծվանիկի պոչամբարի՝ Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող թափուկատարի 2- րդ դյուկերը , որից հոսքաջրերը լցվել են...

ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ-2019․ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է 17.10.2019
Հոկտեմբերի 15-ից մեկնարկեց «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների շարքը, որը մեր մարզում արդեն 2-րդ անգամ է կազմակերպվում։ Նախաձեռնությունը Սյունիքի մարզպետարանինն է, որն այն իրականացնում է «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով, աջակցում են մարզի համայնքապետարանները: Միջոցառումների ընթացքում Սյունիքի համայնքները փոխադարձ այցեր են կատարում՝ ներկայացնելով իրենց մշակույթը․ սա հնարավորություն է մարզի ներսում հարղորդակցվելու միմյանց...

ՄԵՂՐԻՆ ԿԳԱԶԻՖԻԿԱՑՎԻ․ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵՑ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԸ 16.10.2019
Այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Նշենք, որ նախարարը երկօրյա այցով Սյունիքում է եւ երեկ ու այսօր մարզպետ Հունան Պողոսյանի, փոխնախարարներ Բագրատ Բադալյանի եւ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ անցնելով Սիսիանից մինչեւ Մեղրի՝ ծանոթացել է Մ2 միջպետական մայրուղում կատարվող ճանապարհաշինական, ինչպես նաեւ «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի» ենթակայանների կառուցման աշխատանքներին։...

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ 12.10.2019
Հոկտեմբերի 12- ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Գորիսում եւ Սիսիանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Բնակարանամուտին զինծառայողներին բանալիներն անձամբ հանձնելու էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը , ներկա էին Գորիս եւ Սիսիան...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 11.10.2019
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։ Դեսպանին ուղեկցում էին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար, դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկին եւ ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկուստեք հարաբերությունները, մարզում դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ռուս համայնքի գործունեությունը, ինչպես...


