Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ․ «ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ» »

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ․ «ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ» » 28.12.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր «Ամփոփում ենք տարին» խորագրով միջոցառում, որի շրջանակներում կայացավ տոնական համերգ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում: Շահառուները Ձմեռ պապի և Ձունանուշի կողմից նվերներ ստացան: Միջոցառման շարունակությունը Մեղրի համայնքում էր: Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն և ծաղկադրում՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ 28.12.2023

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 1313 - Ա որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Կարեն Բալյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

«ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

«ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ 27.12.2023

«Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Դեկտեմբերի 26-ին մարզպետի աշխատակազմի ներկայությամբ մրցանակը մարզի ղեկավարին հանձնեց «Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանը։ Նա նշեց, որ մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները, այն է՝ հաշվի են առնվել տարվա ընթացքում Սյունիքի մարզպետի գործունեությունն ու հատկապես ԼՂ-ից տեղահանված բնակչությանը Սյունիքում ընդունելու բարդ գործընթացի կազմակերպումը։

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԵՂ  ՀԱՄԱՅՆՔ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ 26.12.2023

  2023 թվականին #Սյունիքի մարզի սահմանամերձ #Տեղ համայնքում, որը ներառում է միայն գյուղական յոթ բնակավայր, հաստատվել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող մեկ սուբվենցիոն ծրագիր՝ երկու ենթաբաղադրիչով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 431 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 10 մլն 687 հազար դրամ։ Իրականացված ծրագրերն են. -Խնածախ բնակավայրում խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցում/հիմնում․ - ծրագրի արժեքը 9 մլն...

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ 26.12.2023

  2023 թվականին #Սյունիքի մարզկենտրոն #Կապան համայնքը մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն ծրագրերն է ներկայացրել․ ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներից հաստատվել է 2 մլրդ 825 մլն 627 հազար դրամ ընդհանուր արժեքով 11 ծրագիր՝ իրենց ենթաբաղադրիչներով, որում պետական բյուջեից համաներդրման չափը 1 մլրդ 893 մլն 488 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացվում են թե՛ Կապան քաղաքում, թե՛ գյուղական բնակավայրերում։ Ծավալի աննախադեպ լինելով...

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ 19.12.2023

  #Սյունիքի մարզի #Մեղրի խոշորացված համայնքը 2023 թվականի համար ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող երկու սուբվենցիոն ծրագիր՝ յուրաքանչյուրը երկու ենթաբաղադրիչով։ Դրանց ընդհանուր արժեքը 213 մլն 168 հազար դրամ է, որում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 150 մլն 644 հազար դրամ։ Մեղրի համայնքում իրականացվող ծրագրերն են․ -Լեհվազ գյուղական բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 22 մլն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01