Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 23.10.2017

Հոկտեմբերի 17-ին (սեպտեմբեր ամսվա ընդունելության փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 101 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր յոթանասունինը, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսան, բնակարանի հատկացման, հայրական տունը ժառանգելու խնդրանքով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից յոթանասունութին տրվել է դրական լուծում, մեկ դիմում գտնվում է ուսումնասիրման...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ 21.10.2017

    Սիրելի՛ կապանցիներ Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Կապան քաղաքի տոնի կապակցությամբ: Կապանը ունի հերոսական անցյալ,հարգանքի արժանի ավանդույթներ, նվաճումներ, որոնցով բոլորս հպարտանում ենք: Ճակատագիրն ինձ հնարավորություն է ընձեռել աշխատելու Սյունիքի մարզպետ, և ես ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ հպարտություն եմ ապրում ճակատագրի այդ շնորհի համար, և համոզված եղեք, որ կներդնեմ ողջ ներուժս՝ Կապանն ավելի գեղեցիկ, իսկ կապանցիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար:...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ 	ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ 21.10.2017

 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում այսօր Սյունիքի մարզում անցկացվեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 9:00-ին, որին մասնակցել են մարզի մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական ուսումնական, առողջապահական հաստատությունների 282 կոլեկտիվ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 3400 քաղաքացի: Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին մարզի շուրջ 210 տեղամասերում:...

 ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ  ՌՈՒՍԱԿԱՆ «ШАГ ЗА ШАГОМ»  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ШАГ ЗА ШАГОМ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ 20.10.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած «Шаг за шагом» միջազգային փառատոնում Սյունիքը ներկայացնող կապանցի երաժիշտ-կատարողներին: Փառատոնին Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սան 15-ամյա Արեն Պետրոսյանը և նույն դպրոցի մանկավարժ Իրինա Դավթյանն իրենց տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների. Արեն Պետրոսյանն արժանացել է <<Գրան պրիի>>, իսկ Իրինա Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով գավաթ,...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ 19.10.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանն  ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի մի խումբ ուսանողների: Հանդիպումը նախաձեռնել էին ուսանողները: Մարզի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, ծանոթացել նրանց խնդիրներին: Ուսանողները Սյունիքի մարզպետին տեղեկացրեցին, որ մասնաճյուղի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է նոյեմբերի 16-ին կայանալիք Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ այցելել ՀՀ կենտրոնական բանկի <<Դիլիջան>>...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 19.10.2017

 Հոկտեմբերի 17-18-ը մարզկենտրոնում տեղի ունեցավ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցել են մրցումների տարածքային փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը: Մրցումներն անցկացվեցին նռնակի նետում, 8 կգ-ոց ուսապարկով փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք/1000մ/, ինքնաձիգի քանդում և հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանից մրցաձևերից: Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36