Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2017

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.  Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր սյունեցիներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և...

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ <<ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ>> ՄՐՑՈՒՅԹԸ

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ <<ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ>> ՄՐՑՈՒՅԹԸ 31.08.2017

Օգոստոսի 30-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Սյունիքի մարզը ներկայացնող մարզիկները հաջող հանդես եկան դարթս, շախմատ, սեղանի թենիս, եռամարտ մարզաձևերում: Մարիաննա Դավթյանը դարթս մարզաձևում գրավել է առաջին, Արամ Սահակյանը եռամարտ, Անդրանիկ...

<<ՍՅՈՒՆԻՔ>>  ՋՈԿԱՏԸ <<ԲԱԶԵ 2017>>  ՀԱՎԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

<<ՍՅՈՒՆԻՔ>> ՋՈԿԱՏԸ <<ԲԱԶԵ 2017>> ՀԱՎԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ 30.08.2017

Օգոստոսի 26-ին Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող <<ԲԱԶԵ 2017>> համահայկական երիտասարդական հավաքը: Հավաքին Սյունիքը ներկայացնող ջոկատն այս տարի հանդես եկավ կապույտ ճակատի ներքո: Սյունեցիներն իրենց ուժերը չափեցին ինտելեկտուալ, սպորտային, մշակութային մրցաձևերում՝ ներճակատային և միջճակատային մրցույթներում գրավելով մրցանակային տեղեր: Վարդան Մովսիսյանը <<Շախմատ>> մրցույթում արժանացել է ոսկե մեդալի, Գոռ Եփրեմյանը՝...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (տեսանյութ)

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (տեսանյութ) 29.08.2017

 2017-18 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 28-ին Գորիսում տեղի ունեցավ մարզի կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարն, ամփոփ ներկայացնելով նախորդ ուսումնական տարում մարզի կրթական ոլորտում ունեցած հաջողությունները, նշեց, որ դպրոցականների...

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է  ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌԱՆ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌԱՆ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ 28.08.2017

 Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն, որի վերականգնման համար ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով`  մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25.08.2017

 ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 15:00-ին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11