Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԳՈՐԱՅՔՈՒՄ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 04.03.2019
Մարտի 1-ին հրաժարական են ներկայացրել Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ համայնքի ավագանու 6 անդամից 4-ը: Մարտի 1-ին կայացած Գորայքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՀ ՏԻՄ օրենքի համաձայն, կազմվել է արձանագրություն՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այն ներկայացվել է Սյունիքի մարզպետարան եւ եռօրյա ժամկետում կուղարկվի ՀՀ վարչապետին ո ւ ՀՀ տարածքային...

ՁՆԱԲՈՒՔ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է 02.03.2019
Մարտի 1- ին՝ ժամը 12:13- ից , Մ -2 ավտոճանապարհի Գորիս - Երեւան հատվածի 12- րդ կիլոմետրին եւ Սիսիան - Գորիս հատվածի 28- րդ կիլոմետրին ուժեղ ձնաբքի պատճառով սկսել են կուտակվել արգելափակված ավտոմեքենաներ : Սյունիքի մարզային իշխանությունների անմիջական վերահսկողությամբ մարզի ճանապարհաշինական ընկերությունները՝ Գորիսի « Ոսմար » ՍՊԸ - ն եւ «...

ԱՅՑ ՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ 02.03.2019
Մարտի 1-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց Քաջարանի թիվ 1 ՆՈՒՀ ՝ ծանոթանալու այստեղ ընթացող աշխատանքներին: Մանկապարտեզը նորոգվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում. ծրագրի ընդհանուր արժեքը 39 մլն 500 հազար դրամ է, որից 24 մլն 95 հազար դրամը համայնքի ներդրումն է, 15 մլն 405 հազարը՝ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը:

ՄԱՐԶԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ 01.03.2019
Փետրվարի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի նիստը, որին մասնակցում էին տվյալ մարմնի անդամները, ինչպես նաեւ հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները եւ զորահավաքային աշխատանքների պատասխանատուները, Կապանի ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժինների պետերը: Նիստը վարում էր եւ ներածական ելույթով այն բացեց մարզի զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նիստի աշխատակարգը ներկայացրեց մարզպետի խորհրդական...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ 01.03.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փետրվարի 27-ին Սիսիան համայնքում քաղաքացիների ընդունելություն կատարեց։ Ընդունելության եկավ 44 հոգի : Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմեց 19, աշխատանքի տեղավորման՝ 8, բնակարանով ապահովելու՝ 3, տանիքի եւ բնակարանի վերանորոգման՝ 4, հողամասի սահմանների ճշտման՝ 2, դպրոցը որդու անվամբ անվանակոչելու , նպաստի...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 01.03.2019
Փետրվարի 28- ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հյուրընկալեց « Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ - ի ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին եւ այլ աշխատակիցների : Աշխատանքային խումբը Սյունիք է այցելել իրենց առաջիկա ծրագրային նոր ռազմավարության մշակման մեջ մեր մարզը եւս ընդգրկելու եւ դրա համար նախնական ուսումնասիրություններ, կարիքների, ներուժի գնահատում, վերլուծություններ...


