Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԳՈՐԻՍԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԻՏՂՈՍԸ 08.07.2018
Տիտղոսի հանձնման արարողության ժամանակ իր ելույթով ներկաներին շնորհավորեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: Ողջունելով ներկաներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ՝ պատահական չէ, որ հենց Գորիսն է այս ծրագրով հայտարարվել մշակութային մայրաքաղաք. քաղաքն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, պաշտոնապես գրանցված ավելի քան 278 հուշարձան եւ այդ ամենը որպես տնտեսական-սոցիալական-մշակութային զարգացման ռեսուրս օգտագործելու հնարավորություն»:

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ 06.07.2018
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ խնդրի մասին խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ ՀՀ կառավարության ղեկավարն այն կարծիքին է, որ հարցը պետք է լուծվի օրենքի սահմաններում ու ի շահ սիսիանցու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է 05.07.2018
Վարչապետը հանդիպումներ է անցկացնելու Սյունիքի մարզի ղեկավարների, ինչպես նաև բնակիչների հետ

ՀՀ վարչապետը Գորիսում հանդիպեց Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ 05.07.2018
Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնեցին ոռոգման ջի խնդիրներին առնչվող, ներհամայնքային տրանսպորտի բացակայության, գյուղտեխնիկային վերաբերող եւ բազմաթիվ այլ հարցերի մասին