Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ 30.01.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Թունյանին: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է նորանշանակ տնօրենին՝ համոզմունք հայտնելով, որ նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները կծառայեն առողջապահական ոլորտի զարգացմանը: Գագիկ Թունյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին վստահության համար և հավաստիացրեց, որ կանի ամեն ինչ՝ լուծելու իր առջև...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ 28.01.2017
Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Սյունիքի մարզկենտրոնում անցկացվեցին տոնական միջոցառումներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Կապանի N զորամասից, որտեղ կայացավ հանդիսավոր տողան, որից հետո Գ. Նժդեհի անվան հրապարակում տեղի ունեցավ զինվորական միտինգ: Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին դրվեցին ծաղիկներ:...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.01.2017
Սիրելի՛ սյունեցիներ, Հայոց բանակի քաջարի՛ սպաներ և զինվորներ, Հարգելի՛ երկրապահներ և աշխարհազորայիններ, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Մեր հանրապետության անկախությամբ ծնունդ առած և փառահեղ հաղթանակներ կերտած Հայոց Բանակը բոլորում է իր հիմնադրման 25 տարին: Այն ստեղծվել և մարտական պանծալի ուղի է անցել հայ ժողովրդի մաքառումների ու հավաքական կամքի, մեր ազատության ու անկախության համար նահատակված հերոսների արյան և...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 28.01.2017
Հունվարի 28-ին Սյունիքի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը: Զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան իրականացվել է կազմակերպված ձևով: Զինակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել բարեմաղթանքի միջոցառումներ, որին մասնակցել և ելույթ են ունեցել մարզպետարանի ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, մշակույթի...
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 25.01.2017
Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության տարեկան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ.Հակոբյանը: Ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Սյունիքի մարզային...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգողներ Արտակ Շաքարյանին ու Հայկ Խեմչյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ի վերակազմավորման գործընթացին առնչվող հարցեր: Մարզպետին ներկայացվեց այն ծառայությունների ցանկը, որոնք վերակազմավորումից հետո իրականացնելու է կենտրոնը, նաև նշվեց, որ գնահատվելու են հաստատությունում հաշվառված 45...