Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ 13.05.2024
Մայիսի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը Սիսիանում կազմակերպել էր ասմունքի մրցույթ-փառատոն՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյակին․ նպատակն էր խթանել Համո Սահյան մարդու և բանաստեղծի նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, բացահայտել մարզի դպրոցներում սովորողների ստեղծագործական մտքի հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցեց մարզի 32 դպրոց։ Մասնակից դպրոցական խմբերը կազմված էին 3-4 աշակերտից ու մեկ ուսուցչից և երկու տարիքային խմբով էին՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։ Սիսիան...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է․ շնորհավորում եմ բոլորիս ու Մայիսի 9-ին համահունչ` մաղթում խաղաղություն և հաղթանակներ ամեն բնագավառում ու մեր հայրենիքին զարգացում բերող բոլոր ոլորտներում։ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 79-ամյակը նաև մեր հաղթանակն է, որովհետև հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել դրանում ու ողջ մարդկության համար չարիք ֆաշիզմի դեմ պայքարում։ 1945-ի հաղթանակի կերտմանը մասնակցել են հազարավոր հայորդիներ, նրանց մեջ նաև` բազում...

9 ՄԱՅԻՍԻ․ ՍՅՈՒՆԻՔ 09.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր` Մայիսի 9-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, ՀՀ ԶՈՒ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների և բազմաթիվ քաղաքացիների հետ ծաղկադրում է կատարել Գորիսի զինվորական պանթեոնում, խնկարկել Մեծ հայրենականում և հանուն անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հերոսացած հայորդիների հիշատակը։

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ 08.05.2024
Մայիսի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընդունել է մարզ այցելած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին և ՄԱԶԾ-ի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ Սյունիքում իրականացված աշխատանքի ու զարգացման ծրագրերի համար՝...

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ 07.05.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում այսօր Կապանի, Քաջարանի և Մեղրու ավագանիների անդամները, ինչպես նաև համայնքների ղեկավարների տեղակալները մասնակցել են վերապատրաստման դասընթացի։ Այն «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրով նախաձեռնել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Դասընթացի մեկնարկին ներկաներին ողջունել ու վերապատրաստման կարևորության մասին են խոսել ՀՀ...

ՄԵՂՐԻՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ 03.05.2024
Մեղրի աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ դիտարկել է 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ տանիքների նորոգման աշխատանքները։ «Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 42 և Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում» ծրագրի արժեքը 218 մլն դրամ է, որում ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինը 60 % է, շենքի բնակիչների...